«Թույլ տվեք օգտվել Թումանյանի հանճարեղ «դաժանություններից», այլ ոչ թե ձեր ժամանակակից այլասերվածություններից». Կարին Տոնոյան

«Թույլ տվեք օգտվել Թումանյանի հանճարեղ «դաժանություններից», այլ ոչ թե ձեր ժամանակակից այլասերվածություններից». Կարին Տոնոյան

Հասարակական Ipress 2020-07-26 22:47:00 936
fik_6q9DW.jpg

Լրագորղ, մանկավարժ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե ինչո՞ւ հանկարծ մեր ողջ գրականությունը շատերի աչքին այսքան մռայլ ու երեխաներին լացացնող թվաց...

Կարդում եմ գրականության չափորոշիչների մասին տարատեսակ կարծիքներ և որպես մանկավարժ ու դպրոցի տնօրեն, որ ամեն օր հարյուրավոր երեխաների հետ է շփվում, պարտավորված եմ զգում մի քանի հարց տալ մեր այն «երեխայասերներին», որոնց համար հայ գրականությունն ամբողջովին ողբ ու լաց է, ծանր ու մռայլ...

Մի մանկավարժ գրել էր՝ Թումանյանի «Մարոյի» ու «Անուշի» և մնացած գործերի դպրոցում դասավանդելու կարիքը լինելու մասին ու էլի շատ հայ հեղինակների տխուր գործերի մասին, խեղճ երեխաների թափվող արցունքների մասին, նրանց մատաղ սիրտն այդչափ տխրեցնելու մասին... Կարդացի ու ակամայից հիշեցի, որ «Անուշն» ու «Մարոն» կարդալիս ես էլ եմ շատ տխրել, բայց այդ տխրությունից միայն ավելի եմ մարդացել, չեմ դաժանացել այնքան, որքան հիմա մեր անգամ դպրոց չեկած երեխաներն են դաժանանում բազմապիսի «Մաշաներից», «Նինձա-չերեպաշկաներից», գռեհիկ, նվաստացուցիչ, սպանություններով ու խաբեություններով լի, ամենափողոցային ժարգոնով մեր լեզուն աղավաղող սերիալներից ու մուլտֆիլմերից...

Ամեն տարի 1-ին դասարանի 1-ին կիսամյակում ամենաշատը տքնում ենք երեխաների միջից ագրեսիան ու ատելությունը հանելու, նրանց մեջ սեր արթնացնելու, իրար նկատմամբ, միջավայրի նկատմամբ բարի ու հոգատար լինելու վրա... Այդքան շատ եք ուզում բարի ու երջանիկ սերունդ կրթել, արգելեք այդ մարդակործան ֆիլմերն ու մուլտֆիլմերը.... որոնցից միայն ագրեսիա ու ատելություն է թափվում.... ամեն օր, 24 ժամ, առանց մանկավարժի մեկնաբանության...

Մեր գրականությունը մեր անցած տխուր, բայց ինքնատիպ ու հերոսական կյանքի արտացոլումն է, ուզում եք կենսուրախ ու ոգեղեն դարձնել այն, նախ ստեղծեք այդպիսի երկիր, որտեղ բոլորը երջանիկ են, ապագայատենչ, բարի ու կամեցող, ով է խանգարում, մեխն էլ է ձեր ձեռքին, մուրճն էլ.... դե, ստեղծեք, իսկ գրականությունը կարտացոլի այդ երջանկությունը, որովհետև այն պարզապես տվյալ ժամանակահատվածի կյանքի հայելին է...

Իսկ հիմա թույլ տվեք օգտվել Թումանյանի հանճարեղ «դաժանություններից», այլ ոչ թե ձեր ժամանակակից այլասերվածություններից...»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը