«Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը». Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին

Քաղաքական Ipress 2020-10-19 21:05:00 699
hil_I0jdy.jpg
Поделиться
Класс
Send

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է Հունաստանի JUDAN լրագրողների միության կազմակերպած՝ «Ճգնաժամը Կովկասում և պատերազմի պատճառները» խորագրով հեռավար կոնֆերանսին, պատասխանել Հունաստանի և միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի նախագահին հարցեր են ուղղվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության պատճառների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է հնարավոր կասեցնել Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, որն իրականացվում է Սիրիայում, Լիբանանում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Արցախում:

Նախագահ Սարգսյանը համաձայնել է լրագրողների դիտարկմանը, որ Թուրքիայի քաղաքականությունը ապակայունացնող է և ծավալապաշտական: Նա ընդգծել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում:

Պատասխանելով Թուրքիայի ներգրավվածության պատճառների մասին հարցին՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիան փորձում է դառնալ էներգետիկ հանգույց, երկիր, որը կկառավարի էներգետիկ հոսքերը Կասպից ծովից, Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից մինչև Արևմուտք՝ Եվրոպա: Խոսքը միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի մասին չէ: Դառնալով հակամարտության կողմ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հետ մեկտեղ, Թուրքիան ֆիզիկապես այնտեղ է այն պատրվակով, թե իբր օգնում է իր էթնիկ եղբայրներին կամ պաշտպանում միջազգային լոգիստիկ խողովակաշարերը: Իրականում դրանք պատրվակներ են այնտեղ լինելու և ոչ միայն լինելու, այլ նաև՝ կառավարելու համար»,-նշել է նախագահը: -Այդ կերպ Թուրքիան մեծ ազդեցություն կունենան Ադրբեջանի քաղաքականության վրա և, ի վերջո, մեծ ազդեցություն կունենա նաև եվրոպական երկրների և Կենտրոնական Ասիայի վրա: Թուրքիան ցանկանում է գերակա դեր ունենալ էներգետիկ հոսքերի վրա, լինել հիմնական դոմինանտ երկիր, որը կառավարում է էներգետիկ հոսքն արևելքից, հարավից և, հնարավոր է, հյուսիսից մինչև Եվրոպա»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին այն դեպքում, երբ օկուպացրել է Սիրիայի, Իրաքի և Կիպրոսի տարածքները. «Ինչպե՞ս է պատահում, որ այսքան շատ օկուպացիա իրականացնելուց հետո մի երկիր այսօր խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ասելով, թե դա շատ կարևոր է: Նրանց խոսքերն ու գործողությունները չեն համընկնում»:

Նախագահն ասել է, որ Թուրքիայում սիրիացի փախստականների առկայությունը մեկ այլ գործիք է վերջինիս ձեռքում՝ Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ Եվրոպական միությունը միջոցներ է ծախսում՝ այդ փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու համար: «Թուրքիայի այս ռազմական, էներգետիկ և միգրացիոն ընդլայնումները հանգեցրել են քաղաքական ընդլայնման: Այստեղ է, որ Թուրքիան ջանքեր է ներդնում Ռուսաստանին, Եվրոպական միությանը, Միացյալ Նահանգներին ճնշելու համար: Ինչո՞ւ է Թուրքիան սա անում: Եթե 20 տարով հետ գնաք, Թուրքիայի տնտեսությունը շատ արագ էր աճում, սակայն վերջին տարիներին հակառակ պատկերն է: Մեծ միջազգային ընկերությունները դուրս են գալիս Թուրքիայից, այդ երկրի տնտեսությունն անկում է ապրում, մինչդեռ ազգայնամոլությունը և իսլամիստական գաղափարախոսությունը աճ են արձանագրում»,-նշել է նախագահ Սարգսյանը: -Եվ, որպես այդ ամենի արդյունք, մենք տեսնում ենք, որ Թուրքիան օգտագործում է նաև ծայրահեղական իսլամը՝ որպես իր արտաքին և ներքին քաղաքականության գործիք: Տեսնում ենք, որ Թուրքիան աջակցում է իսլամիստ ջիհադիստներին: Այդ նույն ջիհադիստները Թուրքիայի աջակցությամբ գնացել են Լիբիա, իսկ այսօր Լիբիայից և Սիրիայից բերվում են Արցախ: Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ եղել են վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից և այլ վայրերից: Սակայն առաջին անգամն է, երբ այս իսլամիստ ահաբեկիչները բերվել են տարածաշրջան մեկ պետության կողմից»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարածաշրջանում Թուրքիայի առաջացրած անկայունությունը կարող է հասնել մինչև Ռուսաստան, Իրան, հնարավոր է՝ Կենտրոնական Ասիա. «Կա ևս մեկ հատուկ ուղերձ Թուրքիայի կողմից՝ ադրբեջանցիներին ասել, թե դուք չեք կարողացել այս խնդիրը գլուխ բերել, մենք այստեղ ենք և կօգնենք ձեզ, մեզ չի հետաքրքրում, որ հայերն այստեղ ապրել են հազարավոր տարիներ, մենք կանենք էթնիկ զտման գործը ձեր փոխարեն: Նրանք նաև ասում են, թե գիտենք դա ինչպես անել, քանի որ 105 տարի առաջ արդեն իսկ արել ենք. Օսմանյան կայսրության ավարտին Արևմտյան Հայաստանում այդ էթնիկ զտումն ավարտվեց 1,5 միլիոն հայերի սպանությամբ»:

Հարցին, թե ինչ է ակնկալում Հայաստանը Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում ամբողջությամբ հասկանալ այս հակամարտություն էությունը և հստակ հանդես գալ դադարեցնելու պատերազմը: Պետք է շատ հստակ և ուժեղ հայտարարություն լինի, որ հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, և որ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից:

Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը. եթե այս կազմակերպությունը ստեղծումից ի վեր հայտարարել էր բացարձակ այլ նպատակների մասին, հիմա ինչպե՞ս կարող է Կովկասում հանդուրժել իր անդամ երկրի նման վարքագիծը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իմ ուղերձը հստակ է՝ եկեք ազատվենք հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունից, հասնենք հրադադարի և կողմերին բերենք բանակցային սեղանի շուրջ: Ավելի լավ ձևաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հնարավոր չէ գտնել»:

Նախագահ Սարգսյանը տրամաբանական է համարել ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի վաճառքի վրա էմբարգո կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկը. «Եթե Թուրքիային վաճառված զենքերն օգտագործվեին ագրեսորի, միջազգային, իսլամիստ ահաբեկիչների դեմ, ես դա կհասկանայի, սակայն երբ դրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծագում ունեն և թիրախավորում են քաղաքացիական անձանց Արցախում, դա անընդունելի է: Եթե այս գաղափարը կամ քայլը հավանության արժանանա այլ երկրների կողմից, Հայաստանը կողջունի նման նախաձեռնությունը»:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը, խորհրդարանին, հույն ժողովրդին՝ հայերին սատարելու համար. «Մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների համատեղ պատմություն ունեն: Վստահ եմ՝ կկարողանանք հաղթահարել այսօրվա դժվարությունները, կշարունակենք արարել խաղաղություն, մշակույթ... Մեր համագործակցությունն ու բարեկամությունը երկար տարիների պատմություն ունեն: Շնորհակալ եմ Հունաստանի կառավարությանը, խորհրդարանին, բոլոր գործիչներին՝ ցուցաբերած լիակատար աջակցության համար»:

Պատասխանելով Հունաստանի հայկական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի՝ Սփյուռքի հետագա քայլերի մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ողջ աշխարհի հայերին. «Կարծում եմ՝ նրանք ֆանտաստիկ վարքագիծ են դրսևորում: Ուզում եմ այս հնարավորությունն օգտագործելով՝ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին: Ես գիտեմ, թե ինչու է այս հարցը Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի համար այսքան զգայուն: Սա նրանց համար սոսկ հայրենիք չէ, Արցախը նրանց համար հայկական պատմության ու ժառանգության, հայկական մշակույթի մաս է: Այստեղ Թուրքիայի ներգրավվածությունն ամբողջովին փոխում է իրավիճակը, քանի որ յուրաքանչյուր հայի համար այսօր հայերի դեմ պատերազմում թուրքական ներգրավվածությունը հիշեցնում է ցեղասպանությունը: Սա այն հարցն է, որը հայ ժողովուրդն ընդունել չի կարող»:

Поделиться
Класс
Send
vazgen-manukyanjpg-k_89HIG.png

Ռուսաստանի հայ սպաները բացահայտորեն աջակցում են Վազգեն Մանուկյանին

zinvor-zoh-5_sJiYJ.jpg

260 զոհված զինծառայողի մարմին նույնականացվել է

ani-asatryan-zinvor_Ojlwo.jpg

«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»․ Անի Ասատրյանը չէր էլ պատկերացնում, որ առաջնագիծ ուղարկած նամակի հետքերով զինվորը իրեն կգտնի

f5f884761a5b135f884761a5b57thumb_8hHvP.jpg

«Մենք այսօր կարող ենք հանգիատ գրավել Հայաստանի յուրաքանչյուր տարածք»

ggt_PhZKM.jpg

Ջրանջատում նշված հասցեներում. 1 օր ջուր չի լինի

bbd_CVzFR.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերգեյ Շոյգուն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

gggn_t-0Ur.jpg

Էրդողանը Մակրոնին խնդիր է անվանել Ֆրանսիայի համար

geq_MAiCH.jpg

Երեւանի քաղաքապետարանը մասնավոր մանկապարտեզների կառավարման հարցում որեւէ լիազորություն չունի. Հակոբ Կարապետյան

br_WuDtX.jpeg

Ով է փրկել Ջալալ Հարությունյանին

ki_1odJI.jpg

Ձայնագրություն. Ծնողներն ահազանգում են. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին

bro_J3LCv.jpg

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. այսօր 5-րդ ալիքի եթերում

gggn_9BWg_.jpg

Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է

ookk_aYvzg.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ էլ նկատել, որ ինձ նկարում են». Պատերազմից հայտնի լուսանկարի հերոս Արման Եդիգարյանը տանն է

brt_GptDc.jpg

Բերձորի ու մյուս համայնքների՝ կացարաններից տեղահանված բնակիչների համար աջակցության առանձին ծրագիր է նախատեսված. Նախարար

tee_7Ce_l.jpg

ՖՈՏՈ. Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն

rr_OgHZA.jpg

Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է․ ով է նրա ընտրյալը

bh_sxjyw.jpg

Երեկ հրապարակված հայ գերուն մորթելու կադրերից երեք եզրահանգում կարելի է անել. Հայկ Մարտիրոսյան

geo_wYdoI.jpg

Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա՝ անարյուն իշխանափոխություն. Սամվել Կարապետյան

gpp_1uwU4.jpg

ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին

brrr_yugKU.jpg

Գեներալ Կոմիտասը իր զինվորների հետ խրամատ է փորում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

160374_5M1nY.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըստ Արծրունի՝ Փաշինյանի որոշման պատճառով մենք տվել ենք 3000-ից ավել զորքի կորուստ

vb_iCtrc.jpg

Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման կազմակերպման հնարավորությունները

hpm_LKXsy.jpg

Սեդրակ Առուստամյանն ազատ արձակվեց

ik_LJZ9r.jpg

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել

bm_yHlGO.jpg

«Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունները նոր վտանգավոր նախադեպ են ստեղծել». Արա Այվազյան

Բանակ 410283

Վազգեն Պետրոսյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարութունյանին, Դավիթ Տոնոյանին և Օնիկ Գասպարյանին ՖՈՏՈ

Հասարակական 126849

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվս մեկ գերի, ում անունը Արայիկ է, ողջ է. Տեղեկացրեք հարազատներին

Իրադարձային 121686

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոմենթ գրողին գտել են աչքերը հանած, ցուցարարին՝ սպանված. Նոր մանրամասներ ցուցարարներից

Հասարակական 106572

Ռիտա Սարգսյանը մահվանից առաջ միայն մի նախադասություն է ասել»

Հասարակական 87054

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվել Գրիգորյանի հուղարկավորությունը Էջմիածնում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հասարակական 75342

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերի ընկած հայ զինվորը ողջ է. Տեղեկացրեք հարազատներին

Բանակ 54168

Ես հիմա կասեմ՝ դավաճաններն ովքեր են, հող ծախողներն ովքեր են. Արցախի նախագահ

Հասարակական 51981

Նոր Նորքի Սրբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Շուշիի մարտերի ընթացքում նահատակվածների հոգեհանգստյան արարողությունը

Բանակ 49731

ՖՈՏՈ. Դավիթ Տոնոյանը Թուրքիային զենք-զինամթերք է վաճառել. @Military_arm թելեգրամյան ալիք

Հասարակական 49215

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի զորքերը լքել են Շուշին. Ռուսական մամուլ