«Դոմուս»-ի հրդեհից նոր մանրամասներ են հայտնի. Ինչ է կատարվում

«Դոմուս»-ի հրդեհից նոր մանրամասներ են հայտնի. Ինչ է կատարվում

Հասարակական Ipress 2024-10-28 12:29:00 1713
domus-hrdeh_sg91g.jpg

Հոկտեմբերի 7-ին ժամը 12։57-ին «Դոմուս» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել, ինչը գնալով թեժացել էր և ամբողջ շենքը հայտնվել էր կրակի մեջ։

Հրդեհի բարդությունը որակվել էր «Թիվ 3» կանչ։

«Դոմուս»-ի հրդեհը մեկուսացվեց ժամը 15։23-ին, իսկ մարվեց՝ 16։11-ին։

«Դոմուս» առևտրի կենտրոնի ամբողջությամբ այրվելուց հետո՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը՝ Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800 միլիոն դրամի գույքային վնաս է պատճառվել։

Արդեն հոկտեմբերի 9-ին X-Group ընկերության մարքեթինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում հրապարակում է կատարել՝ հայտնելով, որ ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ պարգևավճար այն քաղաքացուն, որը կտրամադրի կադրեր հրդեհի բռնկման սկզբնական ժամանակահատվածից:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ նախաքննություն է իրականացվում, փորձաքննություններ են նշանակված և սպասում են եզրակացությունների։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը