Օրհներգում առաջարկում են փոփոխություններ կատարել

Օրհներգում առաջարկում են փոփոխություններ կատարել

Իրադարձային Ipress 2024-11-07 18:55:00 1017
popoxutyun-orhnergum_j8hzB.jpg

ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանն ու Ալեն Սիմոնյանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծը։

Նախագծով առաջարկվում է օրհներգի կատարումն իրականացնել բացառապես կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պաշտոնապես հրապարակված տարբերակին համապատասխան։

Նախագծի ընդունման դեպքում օրհներգը օրենքով նախատեսված առանձին դեպքերում Կառավարության որոշմամբ կարող է օգտագործվել հաստատված երաժշտական և տեքստի կարճ խմբագրությամբ։

Iravaban.net-ին հայտնի է դարձել, որ նախագծի հեղինակներն առաջարկում են օրհներգի վերջին քառատողը բերել վերև, որ այն ավարտվի «…թող միշտ պանծա Հայաստան» տողով:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Պատգամավորներն առաջարկում են նաև օրենքը պարտադիր կատարման ենթակա դարձնել նախադպրոցական ուսումնական հաստատություններում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ այժմ օրենքը պարտադիր կատարման ենթակա է միայն դպրոցներում։

Նախատեսվում է օրհներգը կատարել նաև ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ:

«Թեպետ վերոնշյալ օրենքի հավելվածում սահմանված է օրհներգի տեքստը և երաժշտությունը, սակայն տարբեր միջազգային պաշտոնական մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ և ձայնագրություններով, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակ հրապարակել հիշյալ օրենքով սահմանված դեպքերի կատարման համար միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ:

Միևնույն ժամանակ, ՀՀ օրհներգը տարաբնույթ միջոցառումների (հիմնականում մարզական, մշակութային) ժամանակ հնչում է կարճ տարբերակով՝ պայմանավորված տվյալ միջոցառումների առանձնահատկություններով եւ եթերաժամանակով: Նշված դեպքերում նույնպես բացակայում է միասնական մոտեցում եւ կարիք կա մշակելու մեկ միասնական ստանդարտ: Հետևաբար, նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակը:

Նպատակահարմար է նաև փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստի մեջ, այն վերադասավորել այնպես, որ ավարտվի հետևյալ քառատողով՝

«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:», համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով»,-նշված է հիմնավորման մեջ:

Օրհներգի հետևյալ տեքստն է առաջարկվում․

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը