Քնաբերի միջոցով բռնաբարելու մասին տեսանյութը մեծ աղմուկ է հանե

Քնաբերի միջոցով բռնաբարելու մասին տեսանյութը մեծ աղմուկ է հանել

Իրադարձային Ipress 2022-07-21 16:32:00 19221
brnabarutyun_kTDcS.jpg

TikTok սոցիալական ցանցում Ալադաշվիլիի կլինիկայի բուժքրոջ օգնական Թոռնիկե Գուլիսաշվիլիի տարածած տեսանյութը քննադատության մեծ ալիք է բարձրացրել կանանց իրավունքների պաշտպանների, տարբեր հասարակական կազմակերպությունների շրջանում։

Տեսանյութը, որում Գուլիսաշվիլին ներկայացրել է քնաբեր դեղամիջոցը՝ բացատրելով, թե ինչպես կարելի է այն օգտագործել բռնաբարության նպատակով, կանանց իրավունքների պաշտպանները գնահատում են որպես հանցագործություն հրահրող քայլ։

«Անզգայացված անձի նկատմամբ ցանկացած արարք, հատկապես սեռական բռնություն գործադրելը բացահայտ հանցագործություն է։ Ցավոք սրտի, այս տեսանյութում նա գովազդում է այն, ինչն անընդունելի է։ Հատկապես այն պատճառով, որ նա բժշկական կենտրոնում է աշխատում, կարող է միայնակ մնալ հիվանդի հետ, նա վտանգավոր է հասարակության համար»,- լրատվամիջոցների հետ զրույցում նշել է «Հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար, փաստաբան Անա Արգանաշվիլիին։

Գուլիսաշվիլին երեկ՝ հուլիսի 19-ին հրապարակված տեսանյութում խորհուրդ է տվել՝ եթե կինը հրաժարվում է սեռական հարաբերության մեջ մտնել, լուծումը քնաբեր օգտագործելն է։

Դեղամիջոցը, որը Գուլիսաշվիլին ներկայացրել է իր հանդիսատեսին, օգտագործվում է անզգայացման ժամանակ, իսկ երբ մարդն այն մեծ չափաբաժնով է ստանում, խորը քուն է մտնում։ Դեղամիջոցը ընդունելուց հետո, մարդու մոտ լինում է ամնեզիա, այսինքն՝ ոչինչ չի հիշում, կամ արթնանալուց հետո հիշողությունը շատ թույլ է լինում։ aliq.ge

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը