Երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանում, նախնական տվյալներով՝ Գառնի գյուղից 5 կիլոմետր, Երեւանից 17 կմ հեռավորության վրա։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 բալ, աղբյուրը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։
Արարատի մարզում բնակիչները խուճապի մեջ են, տներն ուժգին ցնցվում են։
Արտաշատ քաղաքում բնակիչները դուրս են եկել տներից։
Մանրամասները՝ ավելի ուշ։
