Ցավալի լուր․ Կյանքից հեռացել է Նոնա Պողոսյանը

Ցավալի լուր․ Կյանքից հեռացել է Նոնա Պողոսյանը

Իրադարձային Ipress 2024-12-15 10:04:00 2463
mahacel-e-nona-poghosyany_Gl1vc.jpg

Երեկ կյանքից հեռացել է բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը։

Հայաստանի գրողների միությունից հայտնում են, որ Նոնա Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17։20-ից,  «Լյուար» սգո սրահում(Շահումյանի գերեզմանատան ճանապարհին): Հրաժեշտը՝ նույն սրահից, դեկտեմբերի 17-ին՝ ժամը 13։00-ին։

Նոնա Պողոսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ 1969 թվականից տեղափոխվել է բնակության Արագածոտնի մարզի Պռոշյան ավան։ 1996 թվականից ապրում էր Երևանում։ 1979 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Առաջին անգամ հրատարակվել է «Պիոներ կանչ» թերթում՝ ներկայացնելով մանկական բանաստեղծություններ ու պատմվածքներ։ 1984 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` էլեկտրոնիկայի ինժեներ որակավորմամբ։ 1985-1988 թվականներին աշխատել է Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտի հատուկ նախագծային բյուրոյում՝ որպես էլեկտրոնիկայի ինժեներ։ 1987 թվականին ավարտել է Մոսկվայի օտար լեզուների պետական դասընթացի գերմաներենի բաժինը։ 1995 թվականին ավարտել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսվերի Վերիֆիկացիոն կենտրոնի գերմաներեն լեզվի 6-ամսյա դասընթացը, 2017 թվականին՝ Միացյալ Թագավորության Պաշտպանական ակադեմիայի լեզուների և մշակույթի պաշտպանական կենտրոնի անգլերեն լեզվի բազային դասընթացը։

2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։

1993 թվականից ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, Հայաստանի զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը