ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է տղան Առինջ գյուղում բենզինը լցնում BMW-ի վրա և հրկիզում

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է տղան Առինջ գյուղում բենզինը լցնում BMW-ի վրա և հրկիզում

Իրադարձային Ipress 2023-08-09 12:38:00 462
mekena-hrdeh_XeqxJ.jpg

Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջ-փրկարարները կանխել են կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբ՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Պարզվել է, որ մեքենան պատկանում է Հարություն Մ․-ին և այրվել է ավտոմեքենայի հետնամասը մասամբ և բեռնախցիկը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան ոչ թե ինքաբերաբար է այրվել, այլ միտումնավոր հրկիզել են, ինչը ֆիքսվել է հրդեհի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել