Վնասվածքներով զինծառայող է տեղափոխվել բուժհաստատություն

Վնասվածքներով զինծառայող է տեղափոխվել բուժհաստատություն

Բանակ Ipress 2022-07-26 18:40:00 2925
zincarayog_ZNMJ6.jpg

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին 168.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նա ասաց, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում տեղադրված վառարանի կայծից, ինչը մարելու հետևանքով էլ զինվորն այրվածք է ստացել:

Դիտարկմանը, որ մեր տեղեկություններով՝ զինվորը քնապարկում է եղել, ավելին՝ այրվածք ստացել է ևս մեկ զինվոր, ՊՆ մամուլի խոսնակը արձագանքեց.

«Մյուս զինծառայողը շատ թեթև վնասվածքներ է ստացել և ապաքինման փուլում է, որևէ լուրջ բան չկա, դրա համար չի ասվել: Իսկ մյուս զինծառայողի մոտ առողջական վիճակի վատթարացում է նկատվել, վիճակը կտրուկ վատացել է, և այդ մասին հաղորդագրություն տարածել ենք: Իսկ քնապարկի վերաբերյալ ծառայողական քննություն է այս պահին»:

Հավելենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորը նախ ընդունվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետ նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ի դեպ, պաշտպանական գերատեսչությունն այս մասին հաղորդագրություն տարածել է դեպքից 8 օր անց:

«Մենք հաղորդագրության մեջ նշել ենք, որ առողջական վիճակի վատթարացում է նկատվել, սկզբի օրերին նման բան չի եղել: Այսինքն, զինվորի առողջական վիճակն այդքան վատ չի եղել, և վերջին օրերին, երբ վատթարացել է առողջական վիճակը, մենք համապատասխան հաղորդագրություն ենք տարածել»,- պարզաբանեց Արամ Թորոսյանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը