Վաղարշապատում 40-ամյա տաքսիստը 14-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել․ Մանրամասներ

Վաղարշապատում 40-ամյա տաքսիստը 14-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել․ Մանրամասներ

Իրադարձային Ipress 2024-03-09 10:24:00 6036
taxisty-brnutyan-e-entarkel-txayin_1XiNd.jpg

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել Գայանե Գ․-ն և հայտնել, որ Վաղարշապատի դպրոցներից մեկի մոտ 14-ամյա որդին՝ Դ․ Գ․-ն, երեկոյան նստել է մոտ 40 տարեկան ոմն Հրանտի պատկանող «Օպել» մակնիշի, առանց համարանիշի տաքսի ծառայության ավտոմեքենան։ Ըստ նախաքննական մարմնի՝ կինը նշել է, որ 40-ամյա տղամարդը 14-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝  տղամարդուն է մեղսագրվում Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում։

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի հունվարի 10-ին և մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանին։ Դեպքը տեղի է ունեցել 2023-ի օգոստոսին։

Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

ՔՕ 201 հոդված 1-ին մասը սահմանում է, որ 18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 198-րդ, 199-րդ կամ 200-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը