«Սպիտակ արագիլները դարձել են սև». բնակիչներն ահազանգում են և նշում պատճառը ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Սպիտակ արագիլները դարձել են սև». բնակիչներն ահազանգում են և նշում պատճառը ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Իրադարձային Ipress 2022-07-07 17:22:00 5145
spitak-aragilner_oFJ30.jpg

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչներից, ովքեր հայտնում  են, որ տևական ժամանակ է, իրենց գյուղում դեռ սովետական տարիներից բույն դրած արագիլներն ամբողջովին սևացած վիճակում են։ 

Այսօր՝ հուլիսի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գյուղում ամիսներ շարունակ միայն կհանդիպես սևացած արագիլների, ու դրա պատճառը տարածքում գործող մի քանի ձկնաբուծարաններն են, ովքեր իրենց փնթի ու բնության նկատմամբ ոտնձգություն կատարելով՝ գետերը, հավանաբար, լցնում են իրենց ձկների մնացորդներով։

Չգիտենք՝ ում դիմենք, որ էս խնդիրը լուծեն։ Արագիլներին բռնում, լողացնում են, բայց այս սև հետքերը չի անցնում։ Արդեն անգիր գիտենք արագիլներին, անգամ անուններով գիտենք արագիլներին։

Միայն 2-3 անգամ լողացրել ենք «Զազո» արագիլին, բայց միևնույն է, նույն վիճակն է։  Գյուղում տեղադրված փայտե էլեկտրասյուների վրա տեղադրվել են տեղեկատու ցուցանակներ, որ նման դեպքերում զանգահարենք, բայց զանգահարում ենք՝ ոչ մի օգուտ։

Դիմել ենք նաև մի քանի բնապահպանների, բայց ոչ մի օգուտ։ Ասում են՝ մենք ոչինչ չենք կարող անել։ Եթե չեք կարող անել, էլ ինչո՞ւ եք ձեր հեռախոսահամարը ցուցանակների վրա գրել։ Էլ ինչո՞ւ եք կոչվում բնապահպաններ, եթե այս հարցում անզոր եք օգնել մեզ»։ 

Մնում է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հետևողական լինի և պարտադրի այդ վայ ձկնաբուծարանների տերերին, որ իրենց աղբը ոչ թե լցնեն գետի մեջ, այլ մի քանի մետր հողի տակ թաղեն։  Երեխաներն էլ ասում էին. «Մանկապարտեզում ու դպրոցում մեզ միշտ ասում են՝ ձեզ արագիլն է բերել՝ սպիտակ, սիրուն արագիլը, բայց աչքներս բացում ենք, սև արագիլ ենք տեսնում»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը