Սպանություն Էջմիածնում. բնակարանում հայտնաբերվել է տղամադու դի

Սպանություն Էջմիածնում. բնակարանում հայտնաբերվել է տղամադու դի

Իրադարձային Ipress 2020-03-22 14:51:00 3075
ffy_O8oz7.jpg

Այսօր՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչութւան պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 

Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ում գլխի վրա, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կա հարվածի մի քանի հետքեր, նշված տան բնակիչ, 53-ամյա Ն. Ավետիսյանն էր:

Աղբյուրը հայտնում է, որ փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վ. Սամսոնյանը, ում որոշմամբ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, սակայն ոստիկաններն ու քննիչները ասում էին, թե դեռևս այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը