«Սպանելու եմ, 10 տարի իմ վրա սռոկ եմ վերցնելու». Մարտին Ամիրխանյանը խոստովանել է՝ ինքն է հրկիզել Արիաննա Հովսեփյանի ավտոմեքենան

«Սպանելու եմ, 10 տարի իմ վրա սռոկ եմ վերցնելու». Մարտին Ամիրխանյանը խոստովանել է՝ ինքն է հրկիզել Արիաննա Հովսեփյանի ավտոմեքենան

Իրադարձային Ipress 2024-01-25 18:20:00 828
img1290_QAb6H.jpeg

NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեսանյութ էր հրապարակել եւ տեղեկացրել, որ փորձել են հրդեհել իր ավտոմեքենան։ Նա նշել էր, որ գիտի, թե ով է տեղի ունեցածի հեղինակը, իսկ ավելի ուշ արդեն կատարողը՝ Մարտին Ամիրխանյան անուն-ազգանունով անձը, իր ֆեյսբուքյան էջում խոստովանել էր, որ վերոնշյալն իր ձեռքի գործն է:

«Իրավունք»-ի հետ զրույցում Ա. Հովսեփյանն ասել է, որ, իր տեղեկությունների համաձայն, Մ. Ամիրխանյանն արդեն ոստիկանությունում է: Նա հույս է հայտնել, որ վերջինս օրենքի սահմաններում իր պատիժն անպայման պետք է կրի:

- Ո՞վ է Մարտին Ամիրխանյանը, ինչո՞ւ է գնացել նման քայլի, Դուք ճանաչո՞ւմ էիք միմյանց:

- Նա իմ մտերիմ ընկերուհու ամուսինն է: Նրանք ամուսնալուծության շեմին են գտնվում՝ կնոջը սպանության սպառնալիքների, երեխաներին տանից դուրս հանելու եւ փողոցում թողնելու պատճառով: Ես օգնել եմ իմ մտերիմ ընկերուհուն, քանի որ այս դեպքից առաջ էլ  մեքենան էր գաղտնի, կնոջ անունով տարել եւ գրավադրել: Գնացել ենք, «լոմբարդից» մեքենան հանել ենք, իրեն չենք տվել: Եվ տեսնելով, որ ես իր կնոջն եմ սատարում, ինձ եւս սպանության սպառնալիքներ էր ուղղում: Ասում էր՝ «երկուսիդ էլ սպանելու եմ, ես կորցնելու ոչ մի բան չունեմ, 10-ը տարի իմ վրա սռոկ եմ վերցնելու»: Փաստացի նա խաղում է իր կնոջ անվան հետ, չի մտածում երեխաների  մասին, գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, բայց բոլորի մոտ ներկայանում է, որպես «լավ տղա»: Մինչդեռ լավ տղեն իր կնոջն ու երեխաներին այս ձմեռ օրով տանից դուրս չի հանում եւ տան կողպեքն էլ չի փոխում:

- Մարտին Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում խոստովանել էր, որ ինքն է հրդեհել մեքենան։ Ի՞նչ կասեք այս մասին:

- Նա առանց ամաչելու իր էջում դրել է իր նկարը եւ գրել, թե ինքն է այդ ամենն արել՝ անձնական խնդիրներով պայմանավորված: Դու ո՞վ ես, որ իմ հետ անձնական խնդիրներ ունենաս: Նա անգամ չի մտածել իր դպրոցական երեխաների մասին: Երեխաներն ամեն օր լաց են լինում եւ ասում. «Արիանա քուրիկ, կգա՞ս մեր տուն, որ պապան հանկարծ մամային չծեծի, չվնասի»: Ես մինչեւ վերջ գնալու եմ, նա իրականում իր ասած «սռոկը» պետք է վերցնի իր վրա: Էլ ի՞նչ ասես մի մարդու, որը երեխաների մոտ երկու անգամ կնոջ վրա դանակ է քաշել, ես եմ հասել, որ տեղի չունենա անդառնալին: Միշտ աշխատել եմ, որ համերաշխ ընտանիք մնան, ինքն ուշքի գա, որ այսպես չի կարելի, ունի նորմալ ընտանիք, նորմալ երեխաներ:

- Փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա:

- Այս անգամ՝ ոչ, քաղաքական ենթատեքստ չկա: Ոխ է ինձնից հանել, որ ես կանգնել եմ իր կնոջ կողքին եւ սատարում եմ նրան: Փողոցից ես եմ վերցրել ու տարել տուն, երբ նա իր կնոջն ու երեխաներին դուրս է հանել տանից, չի թողնում նույնիսկ շորեր, գրքերը վերցնեն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը