Սոցիալական աջակցության շահառուների շրջանակը կընդլայնվի. Նիկոլ Փաշինյան

Սոցիալական աջակցության շահառուների շրջանակը կընդլայնվի. Նիկոլ Փաշինյան

Տնտեսական Ipress 2020-04-11 21:29:00 1596
bk_Wj2Zt.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ամենօրյա ռեժիմով քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ։

Այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների ամենօրյա մոնիթորինգի միջանկյալ արդյունքները։ Զեկուցվել է տնտեսական և սոցիալական օժանդակության ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են որոշ միջոցառումների բարելավման առաջարկներ։ Այս համատեքստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառմանը և նշել, որ ներկայացվող հայտերի մի մասը չի բավարարվում, քանի որ դրանք չեն համապատասխանում հաստատված չափորոշիչներին՝ կան ոլորտային, նաև շրջանառության անհամապատասխանություն, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարում, հաճախակի  տեխնիկական խնդիրներ: Հաշվի առնելով նմանատիպ դիմումների թիվը՝ խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձնել միջոցառման որոշ չափորոշիչների փոփոխության հարցը:

Վարչապետը նշել է, որ քանի որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, և կառավարությունը նպատակ ունի աջակցել բիզնեսի՝ հնարավորինս լայն շրջանակի, պետք է անհրաժեշտության դեպքում՝ ընդառաջել գործարար համայնքին, ընդլայնել աջակցության գործիքակազմը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ աշխատել և ներկայացնել համապատասխան փոփոխությունների նախագիծ։

Հաջորդիվ ներկայացվել են սոցիալական օժանդակության շրջանակի ընդլայնման նպատակով մշակված միջոցառումների առաջարկները։ Քննարկումը ծավալվել է նոր թիրախային խմբերի ներգրավման, ռեսուրսների հասցեականության ապահովման, աջակցության նոր ուղղությունների շուրջ:

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել միջոցառումների նախագծերը և դրանց կիրառման կարգերը ՝ հաշվի առնելով հնչած առաջարկները:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը