Սենյակից դուրս եկավ ու սկսեց ինձ քացով խփել, հարվածել. համայնքապետը ծեծի է ենթարկել համայնքի բնակչին

Սենյակից դուրս եկավ ու սկսեց ինձ քացով խփել, հարվածել. համայնքապետը ծեծի է ենթարկել համայնքի բնակչին

Իրավունք Ipress 2020-08-21 19:22:00 822
nr_B4Ykl.jpg

Ճամբարակ խոշորացված համայնքի սկանդալային վարքով հայտնի համայնքապետ Վազգեն Ադամյանը այսօր էլ ծեծի է ենթարկել համայնքի 62-ամյա բնակիչ Արտուշ Ղուլյանին։ Վերջինս, 20 տարուց ավելի ապրելով Ճամբարակում, ոչ մի հողամաս չունի։ Բազմիցս դիմել է քաղաքապետին, որ իրեն մի քանի քառակուսի մետր հողակտոր տրամադրի, որպեսզի կարողանա անասուն պահել ու ապրել։ Բայց միշտ էլ մերժում է ստացել։ Այսօր կրկին նույն խնդրանքով գնացել է քաղաքապետարան, բայց միայն հարվածներ է ստացել ու դուրս եկել։ «Իմ ուզածը մեծ բան չի, մի մետր հող է։

Անասուն եմ պահում, գյուղացի տղա եմ։ Տղաս ու կինս հաշմանդամ են, ոչ ոք չի աշխատում։ Հիմա ես ոչ մի մետր հող չունեմ, ո՞նց ապրեմ։ 3 կով եմ պահում, մի քանի մետր էլ հող եմ ուզում։ Բայց գնացի դիմեցի, ու քաղաքապետը սկսեց ինձ քացով խփել, հարվածել»,- ասաց Ղուլյանը։

Ճամբարակի բնակչի խոսքերով՝ ինքն ի սկզբանե զրուցել է Ադամյանի տեղակալի հետ, ասել է, որ 3-5 տարի է նույն խնդրանքով քաղաքապետարան է գալիս ու ոչ մի արդյունք։ Հերթական անգամ մերժում ստանալուց հետո սկսել է մի քիչ բարձր ձայնով խոսել, բայց հենց այդ պահին քաղաքապետը դուրս է եկել իր աշխատասենյակից ու սկսել հարվածներ հասցնել իրեն՝ առանց լսելու իր բնակչի խնդրանքը։ «Նա մենակ քացով ինձ հարվածում էր, ոչ մի բան չէր ուզում լսեր։ Ես 62 տարեկան մարդ եմ, որպես ինչ էր ինձ հարվածում։ Մարդ վախենում է բողոքել, գողականներին հավաքում է գլխիդ»,- ասաց Ղուլյանը՝ հավելելով, որ միջադեպի հետ կապված ոստիկանություն չի դիմել, ոչ էլ պատրաստվում է, քանի որ հույս չունի, որ կատարվածին պատշաճ իրավական գնահատական կտրվի, և քաղաքապետը կենթարկվի պատասխանատվության։ «Իրենք են բոլորն էլ, ում գնամ ումից բողոքեմ»,-ասաց Ղուլյանը։

Հիշեցնենք, որ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի վերաբերյալ արդեն իսկ մեկ քրեական գործ կա խուլիգանության հոդվածով։

Այս տարվա մայիսի 8-ին էլ կրկին Ճամբարակ խոշորացված համայնքում քաղաքապետի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Համայնքի ղեկավարը՝ իր երկու ընկերների հետ, համայնքում հայհոյանքներ էր հասցրել համայնքի բնակչուհիներից մեկին ու նրա երեխաներին։ Դեպքին ականատես էին եղել նաև համայնքի բնակիչները, քանի որ միջադեպը տեղի է ունեցել արոտավայրից հոտը վերադառնալու ժամին: Դրանից հետո համայնքի ղեկավարի մայրը մյուս որդու՝ համայնքի ղեկավարի եղբոր՝ Պավել Ադամյանի հետ էր դուրս եկել ու շարունակել վիրավորանքներ հասցնել բնակչուհուն՝ ասելով, որ եթե այդքանը իրենց քիչ էր, կարող են շարունակել։ Դրանից հետո Ճամբարակի բնակչուհի Օվսաննա Բարսեղյանը դիմել էր ոստիկանություն, քանի որ համայնքապետը հայհոյել ու վիրավորել էր հենց իր մորը ու երեխաներին։ Ոստիկանություն ներկայացված այդ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով)։ Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել