Ռուսական զորակազմն ավարտում է «առաքելությունը»

Ռուսական զորակազմն ավարտում է «առաքելությունը»

Բանակ Ipress 2022-08-10 20:55:00 5568
rus-xagagapahner_K7puy.jpg

Lragir.am-ը գրում է. Այս օրերին Ռուսաստանը Անկարայի ու Բաքվի հետ հերթական ցեղասպանական ակտն են իրագործում հայերի հանդեպ։ Հարձակման ու պատերազմի սպառնալիքի տակ տեղահանում են հայկական երեք բնակավայր։ Դա հակասում է թղթի վրա գրված բոլոր եռակողմ հայտարարություններին ու «խաղաղության դարաշրջանին», ըստ որոնց՝ բոլոր ճանապարհները պետք է բացվեն, փախստականները պետք է վերադառնան, եւ այլն։

Երեւանի եւ Ստեփանակերտի վարչակազմերի կոլաբորանտ վարչակազմերը մասնակից են այդ գործընթացին, ինչը չափազանց կարեւոր է Մոսկվայի ու թուրքերի համար՝ միջազգային հնարավոր մեղադրանքներին պատասխանելու, որ հայերն իրենք են լքում բնակավայրերը, իրենց ղեկավարների հորդորով։ Հայ բնակչությունը զրկված է միջազգային կառույցներին ուղիղ ահազանգի հնարավորությունից՝ նույն սպառնալիքների պատճառով։

Սոչիում Պուտին-Էրդողան պակտից հետո ռուսական կոնտինգենտը Արցախում սկսել է հայերի զինաթափման եւ ճանապարհների ռեժիմը փոխելու գործընթաց, ինչը նշանակում է «խաղաղապահության» առաքելության ավարտ։ Որքան էլ ռուսները փորձեն թաքնվել «եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարման» մանթրայի եւ հայաստանյան ռուսանպաստ ագենտուրայի ու զլմ-ների քարոզչական աղբի հետեւում, մի բան հստակ է՝ իրենք են հայտարարել պատասխանատվության գոտի, այդքանով իսկ ուղիղ պատասխանատու են կատարվողի համար։

Եռակողմ հայտարարությունները պաշտոնապես չեն չեղարկվել, բայց դրա պատասխանատվությունն արդեն դրվում է հայերի վրա՝ Պուտինի հայտնի սպառնալիքը (դա ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար) իրագործելու եւ ՌԴ պահվածքն արդարացնելու նպատակով։

Պուտին-Էրդողան պակտի էությունը հայերին բացատրելու գործն իր վրա է վերցրել թուրքական կողմը, որը Սոչիից հետո մի շարք հայտարարություններ է արել։ Առանձնացնենք Չավուշօղլուի հայտարարությունը՝ «Հիմա մենք խոսում ենք ոչ թե Ադրբեջանի գրավյալ տարածքների, տեղահանվածների, փախստականների և կոնֆլիկտի մասին, որը կարող է վերսկսվել ցանկացած պահին, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին»։

1921-1923 թթ․ իրադարձությունների կրկնությունն ակնհայտ է, երբ հայտնի պայմանագրերից հետո Ռուսաստանն արդեն խորհրդայնացված Հայաստանի տարածքում արտոնեց թուրքական բանակի կողմից թուրքահայերի մնացորդների ջարդը՝ որպես երաշխիք, որ նրանց վերադարձի թեման փակված է։ Դա սարսափեցրել էր անգամ հայ բոլշեւիկներին, որոնք նույնպես գործում էին հանուն «տարածաշրջանային խաղաղության ու համաշխարհային պրոլետարիատի միասնության»։ Ներկայիս բոլշեւիկները՝ իշխող խմբակն ու ռուսանպաստ խորհրդարանական դաշինքները երեւում է այն ժամանակվա բոլշեւիկների տվայտանքները նույնիսկ չեն ունենալու։

Իշխանությունն իր խոսափող լրատվամիջոցով տարածում է «եթե ընտրություն լինի՝ Հայաստանը փրկելու համար պետք է հանձնենք Արցախը»։ «Մեղրիի միջանցքը շրջանցելու» մասին Բաքվի հայտարարությունը համահունչ է ՀՀ իշխանության այս թեզին, ինչին կանդրադառնանք առաջիկայում։

Դիմադրությունը հնարավոր է, թշնամական պլանները պետք է խորտակվեն։ Նոյեմբերի 9-ից հետո Արցախում ՊԲ հերոսական դիմադրության օրինակները պետք է լինեն հայ ժողովրդի ուղեցույցը, ոչ թե կոլաբորանտ վարչակարգերի ու բալագանային ընդդիմության դատարկաբանությունը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն