Պարզվել է ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորի ինքնությունը. Տեսանյութ

Պարզվել է ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորի ինքնությունը. Տեսանյութ

Իրադարձային Ipress 2022-08-30 11:35:00 1836
vtar-2_c-6ps.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանարհատրանսպորտային հանցործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվել է օգոստոսի 28-ին Կորեայի ձորում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 44-ամյա Տիգրան Ստեփանյանը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 54-ամյա Արթուր Հակոբյանն ու 62-ամյա Մնացական Գրիգորյանը մարմնակամն վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» ԲԿ, սակայն ճանապարհին Մ. Գրիգորյանը, գիտակցության չգալով, մահացել էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 28-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:   Ժամը 21:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Կորեայի ձորում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին, հայտնվել էր ձորում՝ բախվելով ծառին:  

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի և Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս էին բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

  Վիրավորներին և մահացածին փրկարարները հայտնաբերել էին ավտոմեեքնայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում:  

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են