«Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու Լիլիթ Հովհաննիսյանն ու այլ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին

«Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու Լիլիթ Հովհաննիսյանն ու այլ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին

Life Ipress 2024-12-14 13:10:00 2184
ara-ghazaryan-lilit-hovhannisyan_pOfnM.jpg

Tert.am-ը հայտնում է,որ դեկտեմբերի 8-ին, Հոլիվուդի ամենահայտնի Dolby թատրոնում, կայացել է «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը: Համերգի կազմակերպիչ Արա Ղազարյանն իսնտագրամում անդրադարձել է մրցանակաբաշխությունից հետո չդադարող խոսակցություններին:

«Արդեն 2 օր է անցել մրցանակաբաշխությունից, սակայն դեռևս կրքերը չեն հանդարտվում: Մենք ստանում ենք տասնյակ զանգեր, նամակներ, շնորհակալական խոսքեր, ինչի համար շատ ուրախ եմ:

Մրցանակաբաշխությունն անցավ փառահեղ՝ ի ուրախություն մեզ, ու ի դժբախտություն շատ մարդկանց, ովքեր վստահ էին, որ այն տապալվելու է կամ չի կայանալու: Նրանց երազանքներն իրականություն չդարձան, մրցանակաբաշխությունն անցավ ֆանտաստիկ:

Եղել են արտիստներ, որոնց առաջարկել ենք մասնակցել, սակայն ինչ-ինչ պահանջներ են ներկայացրել, որն ի վիճակի չենք եղել բավարարել ու նրանք չեն մասնակցել:

Օրինակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի հետ 10 անգամ հանդիպեցի, շատ սիրում ու գնահատում եմ նրան և ամուսնուն, սակայն, մենք որևէ մեկին չենք վճարել մրցանակաբաշխության համար: Աշխարհում նման պրակտիկա չկա, կինոակադեմիան չի վճարում Դի Կապրիոյին, որ նա մասնակցի Օսկարին: Պահանջել են մեզնից գումար, ասել ենք՝ շնորհակալություն, ցտեսություն»,- ասել է Արա Ղազարյանը:

Նշենք նաև, որ  «Armenian Music Video Awards»-ից հետո երգչուհի Շպռոտը ևս անդրադարձել էր իր հետևորդների հարցերին, թե ինչու ներկա չի եղել համերգին:

Նա նշել էր, որ համերգի կազմակերպիչներն իր հետ ինչ-որ խնդիր ունեն:

«Համերգի կազմակերպիչներից շատերին ճանաչում եմ, նրանք արտիստներ են, ում ես համարում էի ընկերներ, ովքեր ինձ տեսնելուց գրկախառնվում են, իմ դեմքին ժպտում են, բայց ինչ-որ խնդիր ունեն: Միգուցե, որ ես հավատացյալ եմ դարձել, դա է պատճառը:

Համերգի կազմակերպիչների մեծ մասը գեյեր են, միգուցե դա է պատճառը, որովհետև այսօր գեյերն ինձ հետ խնդիր ունեն»,- ասել էր Շպռոտը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը