Ուժեղ քամու հետևանքները Հայաստանում. Լուսանկարներ

Ուժեղ քամու հետևանքները Հայաստանում. Լուսանկարներ

Իրադարձային Ipress 2022-09-21 21:34:00 15957
kamu-hetevankner_1NK9t.jpg

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Դեմիրճյան փողոցում՝ թիվ 11 տան դիմաց, հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սպիտակ քաղաքի բնակիչ, 35-ամյա  Զորի Նաջարյանին պատկանող ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Հսկայական ծառն ընկել է ավտոմեքենայի վրա:

Վնասվել են նաև նշված հատվածով անցնող գազատար խողովակները: Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Երթևեկությունը ժամանակավորապես պարեկների կողմից դադարեցվել է, քանի որ հսկայական  ծառը փակել է ճանապարհը: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Վարազդատ Ղազարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են աշխատանքները՝ վթարը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին նրանք ժամանակավորապես դադարեցրել են գազի արտահոսքը:

Մինչև այս պահը դեռևս Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի և Արաբկիր վարչական շրջանի  ղեկավար աշխատակազմից ոչ մի պաշտոնյա չկա: Աշխատակիցներից գոնե որպես «թանգարանային նմուշ» ժամանեին և սկսեին հատուկ տեխնիկայով ծառը մասնատել և հեռացնեին փակված ճանապահից: Իսկ թե ով է փոխհատուցելու  06-ի վարոդին, դա մնում է օդից կախված:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Դեմիրճյան փողոցում հսկայական ծառը տապալվել և փակել է ճանապարհը. վնասվել են ВАЗ 2106-ն ու գազախողովակները. մինչ այժմ քաղաքապետարանի ու Արաբկիրի թաղապետարանի «փափկասուն չինովնիկները» չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը