Ուժգին կարկուտի ավերածությունները Հայաստանում․ Տեսանյութ

Ուժգին կարկուտի ավերածությունները Հայաստանում․ Տեսանյութ

Իրադարձային Ipress 2022-08-06 12:19:00 2346
karkut-1_pHLG0.jpg

Այսօր ժամը 17:30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: Մոտ կես ժամ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արթիկի տարածաշրջանի 15 գյուղերի  ցանքատարածքներին: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը հայտնել է, որ ահազանգեր են ստացել Արթիկի ու Ախուրյանի համայնքապետարաններից, վարչական ղեկավարներից, որոնք տեղեկացրել են, որ բերքի հիմնական մասը տուժել է:

«Հիմնականում տուժել են Արթիկի տարածաշրջանի Հոռոմ, Լուսակերտ, Լեռնակերտ, Սարատակ, Հայրենյաց, Տուֆաշեն,Պեմզաշեն և Ախուրյանի տարածաշրջանի Գետք, Բենիամին գյուղերի ցանքատարածքները :Համայնքների մեծ մասում հացքաղն արդեն ավարտվել  էր, ըստ համայնքների վարչական ղեկավարների, հացահատիկային ցանքատարածքներում վնասը քիչ է, հիմնականում կարկտահարվել են կարտոֆիլի, սեղանի ճակնդեղի ցանքերն ու բանջարաբոստանային մշակաբույսերը, մրգատու այգիները: Դեռ հստակ վնասի կամ վնասված տարածքների չափ նշել չեմ կարող, համայնքային ու մարզային հանձնաժողովները վաղվանից կաշխատեն գյուղերում ու կգույքագրեն վնասի չափը»,- ասել է Ռոման Համայակյանը:

Ըստ վարչության պետի, կարկուտի  հասցրած վնասները նկատելի կդառնան 2-3 օրից, որոշ տեղերում արդեն գյուղացիները նախնական դիտարկումներ կատարել են, համայնքներից ստացված վերջնական ամփոփ տվյալներով հնարավոր կդառնա միայն գնահատել կարկտահարության վնասի չափը: Նշենք, որ այս տարի մարզում դեռ նման խոշոր կարկտահարություն չէր գրանցվել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Աննա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը