Որ հայտնի երգչուհին է դարձել Արմեն Ամիրյանի հարսը

Որ հայտնի երգչուհին է դարձել Արմեն Ամիրյանի հարսը

Life Ipress 2022-07-20 15:42:00 3348
armen-amiryan_DqwJ5.jpg

Starnews.am-ը գրում է․ Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը ներկայումս Երևանում է։ 2018-ից հետ նա ընտանիքի հետ տեղափոխվել էր ԱՄՆ։

Չնայած տեղափոխությանը՝ վստահեցնում է, որ չէր արտագաղթել, ըստ նրա՝ պարզապես  ավելի շատ դրսում է լինում։ Արմեն Ամիրյանի խոսքով՝ ներկայումս ավելի շատ Հայաստանում է լինում։ Այդ  շրջանի դժվարությունների մասին նա խոսել է Bravo.am-ի հետ։

«Իրականում երբեք էլ չեմ գնացել, պարզապես ավելի շատ դրսում էի լինում։ Ստեղծվել էր մի մթնոլորտ, որն ինձ չէր բավարարում ստեղծագործելու, աշխատելու համար, ինչը փորձում էի արտերկրում իրականացնել: Հիմա ավելի շատ եմ այստեղ, պարզապես այդ ժամանակ ուզում էի ստեղծված մթնոլորտից հեռու գնալ:

Պարզապես կար որոշակի վիրավորանք հենց իմ ընկերներից, որոնք չհասկացան պահի կարեւորությունն ու չկանգնեցին իմ կողքին։ Կանգնեցին դեմ-դիմաց՝ առանց մտածելու ու հասկանալու, որ ես միայն իրենց լավն եմ կամենում, ժողովրդի հետ եմ միշտ ու լինելու եմ։ Կային մարդիկ, որոնց ես միշտ ընդունել եմ որպես բարեկամ եւ հարազատ մարդ, եղբայր, ու հասկացա՝ շատերն օգտվել են իմ այդ վերաբերմունքից։ Վերատեսության եմ ենթարկել շրջապատս։ Իհարկե, չեմ զղջացել, որ այդպիսն եմ եղել։ Մաքրել եմ իմ շրջապատն ու այսօր կողքիս մնացել են մաքուր, բյուրեղյա ընկերներ»,-ասել է նա:

Ուշագրավն այն է, որ տվյալ զրույցում Արմեն Ամիրյանը խոստովանել է, որ երգչուհի Նարինե Դովլաթյանն իր հարսն է։

«Հարսիկս երգչուհի Նարինե Դովլաթյանն է։ Իր կարիերան էլ սկսվել է իմ հեռուստաընկերությունում՝ ԱրմենԱկոբում։ Նրանք Հայկի հետ վարում էին տոնական հաղորդումներ։ Եվ հիմա, երբ նայում ենք նկարները, 12-13 տարեկանում ընկերներ են եղել»:

Հավելենք, որ Նարինեն բավական փակ է պահում իր անձնական կյանքը, նրա էջում հնավոր չէր գտնել Հայկի հետ համատեղ լուսանկարներ կամ անձնականին վերաբերող տեղեկություններ։ Միակ բանը, որը հուշում էր, որ ինքը և Հայկը կապող բան ունեն, թերևս, այն փաստն էր, որ միմյանց հետևում են ինստագրամյան էջերում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը