Ովքեր են երեկ վթար ենթարկված ընտանիքի անդամները և ով է մահացածը․ Նոր մանրամասներ

Ովքեր են երեկ վթար ենթարկված ընտանիքի անդամները և ով է մահացածը․ Նոր մանրամասներ

Իրադարձային Ipress 2024-07-03 11:33:00 20367
voghbergakan-avtovtar-1_gEyPq.jpg

Հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղում, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Oragir.News-ի տեղեկություններով վթարի հետևանքով վիրավորում ստացածները հարազատ եղբայրներ են և նրանցից մեկի կինն է, իսկ մահացածը նրանց 70-ամյա մայրն է։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ընտանիքը Արարատի մարզի Ջրաշեն գյուղից է, գնում էին Գավառ՝ թաղման արարողության մասնակցելու։

«Մեր գյուղի բնակիչներ են։ Ռ․ Սարգսյանն ու Ա․ Սարգսյանը եղբայրներ են, նրանց հետ մեքենայում է եղել եղբայրներից մեկի կինը ու իրենց 70-անց մայրը։ Գնում էին Գավառ՝ թաղում»,- մեզ հետ զրույցում ասաց Ջրաշենի վարչական ղեկավար՝ Սարգիս Գրիգորյանը։

Oragir.Nеws-ին նաև հայտնի դարձավ, որ եղբայրներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս եղբոր մոտ ախտորոշվել է ողնաշարի կոտրվածք, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք»։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով ուղևորներից մեկը տեղում մահացել է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը