Ով է Սևանի փողոցում կրակոցների հեղինակը. նա փորձել է սպանել իր զարմիկին

Ով է Սևանի փողոցում կրակոցների հեղինակը. նա փորձել է սպանել իր զարմիկին

Իրադարձային Ipress 2023-02-11 23:32:00 1059
2828b97b-81bd-4d5b-bc62-2d3a0a4fbe5c_SlGbX.jpeg

Երեկ, փետրվարի 10-ի երեկոյան, որ դեռ արարատցի Գեղամը Hummer H3-ով թմրանյութի ազդեցության տակ չէր մագլցել կառավարության դիմացի մայթերն ու ջարդուփշուր արել պարեկների Skoda-ները, Սևանի փողոցում ևս մեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ու դարձյալ` թմրանյութի ազդեցության հետևանքով:

Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե փետրվարի 10-ին, ժամը 18:20-ի սահմաններում Երևանի Սևանի փողոցում գտնվող «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց մի տղամարդ Range Rover մակնիշի մեքենայից կրակոցներ է արձակել տվյալ առևտրի կենտրոնի տնօրենի վրա և դիմել փախուստի:

Մեզ այս դեպքից որոշակի մանրամասներ են հայտնի դարձել: Մենք տեղեկացանք, որ մամուլում նշված 32-ամյա Հովհաննես Գ.-ն, որը կրակոցներ արձակողն է, Երևանի բնակիչ Հովհաննես Գևորգյանն է, որը թմրանյութի ազդեցության տակ է եղել, և, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, իր վարած Range Rover Sport մակնիշի մեքենայից կրակոցներ է արձակել «Պլատինիում»-ի տիրոջ` 38-ամյա Ռոբերտ Մելիքյանին պատկանող Toyota Camry ավտոմեքենայի վրա:

Ութ պարկուճ է հայտնաբերվել տարածքում: Կրակոցների պահին Ռոբերտ Մելիքյանը մեքենայում է եղել, և փամփուշտներից մեկը դիպել է նրա ոտքին` վնասելով ծունկը: Դրանից հետո Մելիքյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մելիքյանի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Ուշագրավն այն է, որ կրակոցներ արձակած Հովհաննես Գևորգյանն ու կրակոցներից տուժած Ռոբերտ Մելիքյանը զարմիկներ են. Գևորգյանը Մելիքյանի քեռու տղան է: Այսինքն` Հովհաննես Գևորգյանն իր հարազատ հորաքրոջ որդու վրա է կրակել` նպատակ ունենալով սպանել իր հարազատին: Կրակոցներից հետո նա իր Range Rover-ով դիմել է փախուստի: Ոստիկանները մինչ այս պահը դեռ չեն հայտնաբերել Գևորգյանին:

Մեզ պատմեցին, որ 32-ամյա Հովհաննես Գևորգյանը վաղուց է թմրամիջոցների ազդեցության տակ, նաև դրանց առքուվաճառքով է զբաղվում, այսպես ասած` «բառիգ» է, ու ծնողները, հարազատները, նրա ամբողջ շրջապատը ուղղակի կրակն է ընկել վերջինիս ձեռքը: Նա անգամ ծնողների դեմ է ոտնձգություններ կատարել, մի որոշ ժամանակով նրան նաև հարկադիր բուժման են ուղարկել, բայց ապարդյուն: Թմրամիջոցներից նրա ունեցած կախվածության հետևանքը եղավ այն, որ նա երեկ կրակեց իր զարմիկի վրա: Ու եթե ոստիկանությունը ժամ առաջ չհայտնաբերի նրան, դժվար է ասել` էլ ինչ փորձանքներ կարող է բերել Հովհաննես Գևորգյանը մարդկանց գլխին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը