Ով է այսօր մահացած զինծառայողը ՖՈՏՈ

Ով է այսօր մահացած զինծառայողը ՖՈՏՈ

Բանակ Ipress 2022-05-11 19:16:00 3063
zincarayog_UZ1lz.jpg

ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում այսօր՝ մայիսի 11-ին, կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած Արգիշտի Եղյանը Սյունիքի մարզի Շաքի համայնքից էր։ 20–ամյա Արգիշտին բանակ էր զորակոչվել մեկ տարի չորս ամիս առաջ։  Շաքի համայնքի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանն ասաց, որ առավոտյան են լսել Արգիշտիի մահվան լուրը։

«Հայրը երեկ ուշ երեկոյան բավականին երկար խոսել է Արգիշտիի հետ։ Ամեն ինչ լավ էր տղայի հետ, բարձր տրամադրություն է ունեցել, ուրախ, բայց թե ինչու է նման բան եղել՝ չգիտենք, հուսով ենք՝ համապատասխան մարմինները կպարզեն։ Մի քանի օր առաջ էլ ես եմ հնարավորություն ունեցել տեսակապով զրուցել նրա հետ, բարձր տրամադրություն ուներ, որեւէ անհանգստություն չուներ»,– պատմեց գյուղի վարչական ղեկավարը։

Արգիշտի Եղյանը սովորում էր ԵՊՀ–ի Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, իսպաներեն եւ հաղորդակցության» բաժնի 1–ին կուրսում։ 

«Իր բացառիկ ընդունակությունների համար, երբ դեռ աշակերտ էր, ԱՄՆ–ին են տարել, հետո կորոնավիրուսի պատճառով հետ էր եկել։ Արգիշտին հավասարակշռված, գրագետ, զարգացած, խելոք տղա էր»,– պատմեց Ռուբեն Մանուչարյանը։ Արգիշտին երկու ավագ քույր ունի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, Հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը