Ողբերգական վթար Արարատի մարզում․ Կան զոհ և վիրավորներ

Ողբերգական վթար Արարատի մարզում․ Կան զոհ և վիրավորներ․ Տեսանյութ դեպքից

Իրադարձային Ipress 2023-07-22 14:21:00 414
vtar-araratum_Pek17.jpg

Այսօր՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Երվանդ Տ․-ն իր վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում մխրճվել է ճանապարհի աջակողմյան մասում կայանված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հաբիբ Մ․-ին պատկանող Mercedes մակնիշի բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երվանդ Տ․-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ 

Հիվանդանոց են տեղափոխվել նաև Nissan-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Ղուկաս Ս.-ն, 33-ամյա Զորիկ Հ.-ն, 33 -ամյա Գևորգ Կ.-ն և 32-ամյա Մերուժան Հ.-ն։

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին վարորդը գիտակցության չգալով՝ շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։ 

Վթարի փաստով՝ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչ  հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ավտոմեքենան այնպես էր մխրճվել բեռնատարի մեջ, որ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ կարողացան այն դուրս բերել բեռնատարի տակից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը