Ողբերգական դեպք Հայաստանում

Ողբերգական դեպք Հայաստանում

Իրադարձային Ipress 2022-05-16 19:55:00 5916
ogbergakan-depk-hayastanum_XVAPM.jpg

Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 51 տան դիմաց՝ ավտոմեքենայի տակ, քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել,  որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, հրշեջ փրկարարներն էլ կարողանան քաղաքացուն բերեն ավտոմեքենայի տակից։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel Zafira-ի տակից հրշեջ փրկարարները դուրս են բերել Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Լեռնիկ Չատինյանին, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի շտապօգնության բժիշկներին, ով, ցավոք, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է մահացածին, և ինքնաբերաբար նա հայտնվել է իր իսկ ավտոմեքենայի տակ։ 

Քննիչի հանձնարարականով պարեկ Վազգեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկներ Նարեկ Գրիգորյանն ու Նարեկ Եղիազարյանը ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը