Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 00:25- սահմաններում 39-ամյա Ռաֆայել Զոդրոբինը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Կայք-Վարդենիս գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Ռ. Զոդրոբինը տեղում մահացել է, իսկ ուղևորեր, Երևանի բնակիչներ, 38-ամյա Արտակ Համբարձումյանն ու 29-ամյա Գոռ Եգանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
