Ողբերգական ավտովթար․ Մեքենան մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար․ Մեքենան մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ Լուսանկարներ

Իրադարձային Ipress 2022-07-30 14:17:00 1368
vtar_ZNBmE.jpg

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։ 

Դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեցին ավտոմեքենան, որ նոր կարողացան դին դուրս բերել։

  Օպերատիվորեն ժամանել են նաև «Մասիս» բժշկական կենտրոնի բժիշկների հեթապահ խումբը, ովքեր արձանագրեցին վարորդի մահը։ 

։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը