Շատվան գյուղում՝ Ավետիսյանների ընտանիքում, լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան․ ՖՈՏՈ

Շատվան գյուղում՝ Ավետիսյանների ընտանիքում, լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան․ ՖՈՏՈ

Life Ipress 2024-12-08 12:08:00 1122
cnvel-e-yntaniqi-9-rd-erexan_B4-sF.jpg

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել իններորդ երեխան։ ArmLur.am-ը Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացավ, որ նորածնին անվանակոչել են Անգելինա։

«Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Վարդենիսի ծննդատանը լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանի ուղեկցությամբ այցելեց հիվանդանոց՝ տեսակցելու և շնորհավորելու նորածնի ծնողներին։

Համայնքի ղեկավարը լավագույն բարեմաղթանքները հղեց տիկին Գայանեին, նորածնին նվիրեց անհրաժեշտ պարագաներ, հագուստ, ինչպես նաև դրամական աջակցություն։

Տեղեկացնենք, որ Վարդենիսի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 2-ին ծնվել է 36- ամյա Գայանե Հովհաննիսյանի և Ավետիս Ավետիսյանի ընտանիքի 9-րդ երեխան, 3 կիլոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։

Փոքրիկ Անգելինան ծնողների 9-րդ զավակն է։

Վարդենիս համայնքի Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և 4 աղջիկ։ Նրանց ավագը՝ 18 -ամյա որդին է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ժամկետային ծառայության։

Համայնքի ղեկավարի անմիջական ուշադրության, հոգածության և խնամքի ներքո են գտնվում համայնքի բազմազավակ ընտանիքները»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը