Նոր վարժական հավաքներ կանցկացվեն

Նոր վարժական հավաքներ կանցկացվեն

Բանակ Ipress 2023-05-16 11:46:00 345
edbcc164-f7a1-4b13-9385-3f5382a4afb6_nuufP.jpeg

2023թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Պաշտպանության նախարարությունը։

Որոշման ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի համապա­տասխան որոշման համաձայն 2023 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

Վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.

2023 թվականի օգոստոսի 1 – 25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 788 քաղաքացի, որոնցից 708-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 55-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի օգոստոսի 3 – 27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 56 շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ,

2023 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 388 քաղաքացի, որոնցից 349-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 420 քաղաքացի, որոնցից 376-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 26-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի սեպտեմբերի 4 – 28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 205 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը