Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից

Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից

Իրադարձային Ipress 2024-05-20 22:19:00 1002
spanutyun_9ARoR.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ մայիսի 18-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու դիմաց հնչաց կրակոցների, սպանության փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ երկու անձ, որպես կասկածյալ ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլխաթյանի), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավիդիշոևի և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ քննչական  վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աշոտ Խաչատրյանի և Արամայիս Դավթյանի գլխավորությամբ իրականացրել են հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, որի արդյունքում հենց նշված անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել են։

Պարզվել է, որ եկեղեցու բակում հոգեհանգստի արարողության ժամանակ Արսեն Հունանյանի ուղղությամբ կրակոցներ է արձակվել 3 հատ ու հենց եկեղեցու բակում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ և արնանման հետքեր, իսկ արդեն եկեղեցուց մոտ 1 կմ հեռավորության վրա  հարակից փողոցներից մեկում ոստիկանները, պարեկներն ու քննիչները հայտնաբերել են հետևի հատվածում վնավասծ «Opel» մակնիշի ավտոմեքենա, «Opel»-ից մի քանի մետր հեռավորության վրա Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրուն Ավետյանի դին, դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է ատրճանակից կրակված 6 պարկուճ։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու փորձաքրեագետները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դեպի Երևան ընթացող հատվածում հայտնաբերել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածը ամբողջովին վնասված։ 

Ոստիկաններն ու քննիչները ունեն հավաստի տեղեկություններ, ինչի վրա նրանք նաև վստահ են, որ հենց նշված ավտոմեքենայով են եկեղեցու բակից հետապնդել սպանություն կատարողին, ով եղել է  նշված «Opel» մակնիշի ավտոմեքենայով ու «Opel»-ը քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում,  սակայն միջադեպի մեջ հիմնական վարկածներից մեկը վրեժխնդրությունն է՝ «վենդետան»:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 18-ին կրակոցներ և սպանություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել էր, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ տեղեկությունների, նրանցից մեկը մահացել էր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը Կոտայքի մարզում հայտնի քրեական հեղինակություններից «Դերոյի Արսենն» էր։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածներն են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, ով  տեղում էր մահացել, իսկ հիվանդանոցում մահացել էր Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, ով հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն էր, ով տեղափոխվել էր «Հրազդան» բժշկական կենտրոն։

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»