Նոր մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանությունից․ Տեսանյութ

Նոր մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանությունից․ Տեսանյութ

Իրադարձային Ipress 2022-08-23 16:26:00 19584
ejmiacin-2_4uiCV.jpg

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում կատարված սպանության և  ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էջմիածին քաղաքի երկու 27-ամյա երիտասարդների` հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին: Ավելի ուշ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ դեպքի վայրը:

Վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում մահացած երիտասարդին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին բախված վիճակում, հայտնաբերվել էր Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում, որի զննությամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ, որոնք հետևանք են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած կրակահերթի:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նշված զինված միջադեպի ժամանակ:

2022թ. օգոստոսի 20-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, Երևան-Արմավիր ավտոճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա՝ գրեթե ամբողջությամբ այրված վիճակում: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, չկրակված փամփուշտներ, ինքնաձիգ՝ այրված վիճակում: Քննության ընթացքում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակահերթ արձակվել է հիշյալ «Opel» մակնիշի ավտոմեքենայից:

Քրեական վարույթի շրջանակներում, Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այրված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ 

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»