Յուրաքանչյուր սպա ուսումն ավարտելուց և զորամասում պաշտոն ստանալուց հետո անհատույց բնակարան կստանա

Յուրաքանչյուր սպա ուսումն ավարտելուց և զորամասում պաշտոն ստանալուց հետո անհատույց բնակարան կստանա

Բանակ Ipress 2022-06-02 15:14:00 966
spaner-bnakaranner_5e74g.jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխություններին եւ այն համարեց անհետաձգելի:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով օրենքի նախագիծը՝ նշեց. «Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՊՆ համակարգում սպայական կազմում նշանակված անձի համար սահմանել բնակարանային ապահովման նոր տեսակ. Անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:

Գործընթացը ենթադրում է այս տարվա հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառություն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու,ինչպես նաեւ մինչ պայմանագրի  ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակվելու եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց տրամադրում»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այս ծրագրով մենք ասում ենք, որ ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտած սպային ավարտելու պահին հատկացնում ենք պետական բնակարան։

Նա բնակարանն այդ պահին ստանում է և կարող է այն օգտագործել ինչպես ուզենա. կարող է բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում։

20 տարի պայմանագրային ծառայությունն ավարտելու պահից սպան ստանում է նաև սեփականության իրավունք։ Սա բնակարան ստանալու ծրագիր չէ, սա սպա դառնալու ծրագիր է՝ բառիս ամենաբարձր իմաստով»:

Համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը