Մտածում էր, որ ինքը պիտի լինի Արամեի կողքին.ով է փորձել թունավորել Արամե-Աննա զույգի կյանքը. կինը բացահայտում է

Մտածում էր, որ ինքը պիտի լինի Արամեի կողքին.ով է փորձել թունավորել Արամե-Աննա զույգի կյանքը. կինը բացահայտում է

Life Ipress 2024-12-14 15:27:00 2190
img7488_Tl7U2.jpeg

Մտածում էր, որ ինքը պիտի լինի Արամեի կողքին.ով է փորձել թունավորել Արամե-Աննա զույգի կյանքը. կինը բացահայտում է:

Ինչպե՞ս է անցնում Աննա Թովմասյանի օրը.

«Իմ օրը շատ հագեցած է, անգամ չեմ հասկանում` երբ է օրս սկսվում և երբ ավարտվում։ Զբաղված եմ բալիկներովս, ընտանիքով, ինձանով։ Անկեղծ ասած` հիմա ավելի շատ եմ ինձանով զբաղվում՝ սպորտ, կարդալ, զբոսնել, անգլերեն եմ սովորում»։

20 տարի է արդեն, ինչ Արամեն Հայաստանում է։ Նա այն ժամանակ, երբ հարցազրույցներ էր տալիս, շատ էին ռուսերեն բառերը, բառակապակցությունները։ Կարողացել է աշխատել արդյոք՞ դրա վրա.

«Ես լուրեր էի նայում և ընտանիքիս անդամներին հարցնում էի` ի՞նչ են ասում։ Անգամ ամենօրյա օգտագործման ինչ-որ բառեր չգիտեի։ Իմ առաջին հարցազրույցը հիշում եմլ հաղորդավարն Աննա Ավաննեսյանն էր։ Նա երկար հարց էր տալիս՝ ակնկալելով երևի երկար պատասխան։ Ես ասում էի` այո և ոչ։ Հիմա եմ հասկանում, որ այնտեղից գնացել եմ ու մտածել են՝ «այս ով էր»։ Հիմա հակառակն է, կարող են հարց տալ և էլ հարց չտալ, ես անվերջ պատասխանեմ»։

Ի՞նչ փոփոխությունների է  ենթարկվել զույգը շնորհիվ մեկը մյուսի։ Արամեի պատասխանը եղավ այսպես.

«Ամեն ինչ այնքան սահուն է եղել, որ ես հիմա ոչ մի բան չեմ կարող առանձնացնել։ Ես պատասխանատու մարդ եմ եղել իմ ամբողջ կյանքում։ Դա կարծում եմ տղամարդու համար գերագույն կարևորություն ունեցող բան է։ Ես երբ ընտանիք ստեղծեցի, ոչ միանգամից, բայց ընթացքում  հասկացա ՝իմ պատասխանատվությունը պիկի վրա է։Աննան դրական և թեթև մարդ է։ Երևի այժմ մի քիչ ավելի հանդուրժող եմ դարձել, քանի որ երիտասարդության տարիներին շատ ավելի ամբիցիոզ, ավելի պրինցիպյալ եմ եղել»։

Աննան այսպես պատասխանեց.

«Ես ավելի ոչ հանդուրժող եմ դարձել։ Ինձ համար բոլորը լավն են և եթե մարդ ինչ-որ բան ասում է, ուրեմն տենց է։ Ես չեմ պատկերացնում, որ մարդ կարող է ինչ-որ բան խաբել, հորինել։ Հիմա ցավոք սրտի եկա այն եզրակացության, որ դա այդքան էլ այդպես չէ։ Այն աշխարհում, որտեղ ես ապրում էի, ավելի լավ էր ամեն ինչ»։

Մարդկային փոխհարաբերությունների մասին խոսելով` Արամեն ասաց.

«Էն մարդիկ, ովքեր հիմա մեր կյանքում կան, շատ հարազատ և շատ թանկ մարդիկ են։ Այն մարդիկ, ովքեր ժամանակավորապես հանդիպեցին, ինչ-որ իրենց պետք էր մեզանից քաղեցին՝ օգտագործելով մեզ, մեր անունը, մեր դիրքը, այդպես էլ հեռացան։ Մենք հատուկ ոչ մի բան չարեցինք դրա համար»։

Շատ արտիստներ գաղտնի են պահում իրենց անձնական կյանքը՝ հատկապես տղամարդիկ։ Երկրպագուհիների մի մեծ բանակ, երբ իմանում է, որ արտիստը երջանիկ է, կին ունի և այլն, միանգամից փոխում է իր վերաբերմունքը։ Արամեն եզակի հայ արտիստներից է, ով իր անձնական երջանկությունն առաջին օրվանից չի թաքցրել։ Լուսանկարվել են միասին և հարցազրույցների են գնացել միասին։ Ինչու՞.

«Ես երեխաներիս հարցում ավելի ծայրահեղ էի։ Աննան մի քիչ չարաշահում է երեխաների հետ վիդեոները։ Ես անպայման նկատողություն եմ անում, այդքան իմ սրտով չի անկեղծ ասած։ Իսկ ինչ վերաբերվում է անձնական կյանքիս` երբևիցե նման մտավախություն չեմ ունեցել, բայց այդ հարցն ինձ շատ են տվել։ Դրա համար կար ժամանակահատված՝ մինչև իմ ամուսնանալն էր։ Ես արեցի իմ կարիերայի հիմնական կորիզը և ձեռք բերեցի ճանաչում, երկրպագուհիների բուռն սեր և եկավ մի ժամանակ, որ անխուսափելի էր արդեն, որովհետև ինքս պետք է կառուցեի իմ երջանկությունը։ Թաքցնել ընտանիքը կարիերայի համար` կարծում եմ մեծամտություն է, եսասիրություն և շահ հետապնդող մարդը կարող է նման բան անել»։

Փորձեր եղե՞լ են զույգի կյանքը, երջանկությունը թունավորելու։ Աննան հիշեց.

«Սկզբում մի հոգի եղել է. ասած Արամեի` մտածում էր, որ ինքը պետք է լինի իր կողքին։ Այլ թունավորող չի եղել։ Լինում են քոմենթներ, որոնք այդքան էլ հաճելի տեքստ չեն պարունակում, բայց քիչ են»։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել