Ողբերգական դեպք՝ ՀՀ-ում. Մեքենան «Սատանի կամրջից» ընկել ու գլխի վայր հայտնվել է բեռնատար գնացք տակ․ 3 դի հայտնաբերվել է գնացքի տակ գծերի տա

Ողբերգական դեպք՝ ՀՀ-ում. Մեքենան «Սատանի կամրջից» ընկել ու գլխի վայր հայտնվել է բեռնատար գնացք տակ․ 3 դի հայտնաբերվել է գնացքի տակ գծերի տարբեր հատվածներում․ ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2022-11-19 12:12:00 486
vtar-1_KxHgV.jpg

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակի տարածաշրջանի շրջանցիկ կամրջից Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել երկաթգծի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկաթգծի ուղիների վրա հայտնվելուց հետո բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային ու մոտ 500 մետր վարել է գնացքը  ու կայանել: 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ եւ Հարավկովկասյան երկաթուղու նշված հատվածի աշխատակիցների հետ հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին, իսկ  3 ուղեւորների դիերը հայտնաբերվել են գնացքի տակ գծերի տարբեր հատվածներում:  

Դեպքի փաստով քննչական վարչությունում ստեղծվել է քննչական խումբ և նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, սլաքավարի եւ մահացածների ինքնությունը:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը