Արցախի առողջապահության ոլորտում ճգնաժամը խորանում է: Որոշ դեպքերում՝ ողբերգական զարգացումները հնարավոր է դառնում կանխել՝ միայն ոլորտի ներկայացուցիչների անձնուրաց աշխատանքի շնորհիվ:
Սակայն, արդեն նաև դեպքեր կան, երբ դա էլ չի փրկել. մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով:
Պատճառը՝ ոչ ավել-ոչ պակաս, վառելիքի պակասն է, տվյալ դեպքում՝ բացակայությունը: Ներկայացնում է Արցախի «Օր» լրատվականը:
