«Մատանին մատիս, իմացա՝ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

«Մատանին մատիս, իմացա՝ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Life Ipress 2024-10-30 13:38:00 5184
anahit-simonyan_dxbcG.jpg

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինսթագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչ դավաճանությունների է հանդիպել իր կյանքում․

«Տարիներ առաջ, երբ ես համարյա նշանված էի, խոսկապը եղել էր, մատանին մատիս էր, նշանդրեքի օրն էլ որոշված էր, իմանում եմ, որ իմ ամենամտերիմ ընկերուհին, ում հետ որոշում էի, թե ինչ պետք է կրեմ նշանդրեքիս օրը, ինչ դիմահարդարում ու վարսահարդարում պետք է անեմ, ամեն ինչ իր հետ քննարկում էի, իմ ամենամտերիմն էր, նա կապ է ունեցել իմ ապագա ամուսնու հետ: Ասել, որ ես շոկ ապրեցի, կնշանակի ոչինչ չասել:

Բնականաբար, նա ամեն ինչ փորձեց անել, որ ես իրեն կարողանամ ներել: Շատերդ նրան ճանաչում եք, դրա համար ես նրա անունը չեմ տա, հարգելով իր երեխային: Ես ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց չներեցի նրան: Իմ մեջ ներեցի և բաց թողեցի, որ այդ ջղայնությունն իմ մեջ չապրի, բայց հասկացա, որ տվյալ անձնավորությունը ինձ մոտ չի կարող այլևս կանգնել ու ինձ հետ որևէ կապ ունենալ:

Անցան տարիներ, ինքը փորձեց ինձ հետ կապ հաստատել, բացատրություն տալ, որ ինքը չի եղել այդ շփման սկզբնաղբյուրը, բայց ինձ համար կարևոր չէ, թե ով է սկսել:

Նույն պատմությունն ինձ հետ տեղի ունեցավ, երբ Արմանը 3-4 տարեկան էր, նրան ևս բոլորը ճանաչում են, ով արեց ճիշտ նույն բանն իմ գլխին:

Իմ կյանքի դասն այն էր, որ ես պետք է երբեք ոչ մի ընկերուհու չթողնեմ մոտ իմ ընտանիքին, իմ հարաբերություններին: Երբեք չես կարող պատկերացնել, թե որտեղից կստանաս այդ հարվածը մեջքիդ: Եվ, եթե քեզ թվում է, որ քո մտերիմ ընկերուհին երբեք ընդունակ չէ դրան, հենց առաջինն ինքն է ընդունակ: Ես այնքան դավաճանություններ եմ տեսել իմ կյանքում և այդ բոլորի սկզբնաղբյուրը, կարծում եմ, հենց նախանձն է»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը