Մանրամասներ.«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածիններ են մահացել

Մանրամասներ.«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածիններ են մահացել

Իրադարձային Ipress 2020-06-10 20:25:00 3873
ns_jdBUH.jpg

Այսօր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը ողբերգական դեպք է տեղի ունեցել։

«Փաստինֆո»-ն հայտնում է, որ զույգ նորածինների մահվան դեպք է գրանցվել։ Ծննդկանի քույրը «Փաստինֆո»-ին պատմել է դեպքի մանրամասները. «Քույրս զույգ աղջիկ երեխաներ պետք է ունենար։ Մեկ ամիս առաջ երեխաներից մեկի պտղաջուրը գնացել էր, զանգել է բժշկին, վերջինս էլ ասել է՝ նորմալ է, առավոտը կգաս։

Հաջորդ օրը գնացել է, պառկել իրենց հսկողության տակ, սիստեմաներով արհեստական պտղաջրերը լցրել են, դոպլեր են արել ու ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Ամեն շաբաթ ստացիոնար գնում էր ստուգումներին, երեխաների սրտի բաբախը նորմալ էր, խաղը նորմալ էր։ Երեկ ցավեր է ունեցել և սկեսուրը տարել է հիվանդանոց։

Բժիշկը նայել ու ասել է, որ ամեն ինչ նորմալ է, կարող է տուն գնալ։ Սկեսուրն ասել է, եթե անհրաժեշտություն կա, թող պառկի ու բժիշկների հսկողության տակ գտնվի, բայց բժիշկը պնդել է, թե ինչ դեղեր այնտեղ պետք է խմի, տանը կարող է խմել, ոչ մի տարբերություն։ Ինչևէ քույրս տուն է գնացել, կրկին ցավեր ունեցել և այս անգամ բժիշկն ասել է, որ նոշպա խմի։ Ամբողջ գիշեր լավ չի զգացել, առավոտյան տաքսիով տարել են հիվանդանոց։ Քույրս 1.5 տարի առաջ կեսարյան հատումով ծննդաբերություն է ունեցել։ Նորից կեսարյան հատում պետք է անեին, որովհետև կեսարյան հատումից հետո երեք տարին, եթե չի լրանում, իր ուժերով չի կարող երեխա ունենալ։ Բայց ասել են՝ պետք է իր ուժերով ունենա։

Ծնարան են տարել ու հետո նաև նարկոզ տվել։ Մեր հարցին, որ եթե իր ուժերով պետք է ունենա ինչի համար է նարկոզը պետք, բժիշկն արդարացել է՝ ասելով, որ առաջին երեխան մահացած ծնվեց, երկրորդ երեխային վերջին ստուգում պետք է աներ և նարկոզը տվեց, որ ցավեր չզգա։ Ասում են, որ երկու երեխաներն էլ մահացած են ծնվել։ Բայց եթե այս ողջ ընթացքում ստուգել են ու նորմալ են եղել պտուղները, ինչպե՞ս միանգամից այդպես եղավ։

Արգանդի մեջ ամբողջ թարախը մի ժամվա մեջ եղա՞վ»,-ասաց ծննդկանի քույրը։

Նրանք կատարվածում բժիշկներին են մեղադրում և ասում, որ անպայման պատասխանատվության են ենթարկելու, ոչ մի դեպքում աչքաթող չեն անելու դեպքը, քանի որ պնդում են՝ ծննդկանը պետք է բժիշկների հսկողության տակ գտնվեր, մինչդեռ նրան տուն են ուղարկել։ 28-ամյա կինն ունի երեք երեխա և քրոջ խոսքով նա իր բոլոր հղիությունները հանգիստ և թեթև է տարել, այնքան, որ չեն էլ զգացել՝ հղի է. «Հղիությունը դեռ 7 ամսական չկար։ Բժիշկն ասում ՝ 500 գրամ էին պտուղները, ո՞նց պահեի։ Բայց ինչպե՞ս այդպես եղավ, եթե մինչ այդ նրանց վիճակը լավ էր»,-ասել է ծննդկանի քույրը։

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն