Ողբերգական դեպք՝ Երևանում. Մայրը պնդում է,որ 18 օրական երեխայի մահվան մեղավորները բժիշկներն են

Ողբերգական դեպք՝ Երևանում. Մայրը պնդում է,որ 18 օրական երեխայի մահվան մեղավորները բժիշկներն են

Իրադարձային Ipress 2024-06-06 10:07:00 597
erexayi-mayry_dm9bC.jpg

Երևանի բնակիչ Կարինե Գալուստյանի հղիությունը հսկվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

Բոլոր անալիզները եղել են նորմալ, երբեք լուրջ խնդիրներ չեն եղել։ Միայն իր մոտ ճնշման խնդիր է եղել, որը սկսվել է 26 շաբաթականից հետո։ Հղիության 30-31 շաբաթում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Կարինեին ուղարկել են Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, քանի որ շտապ կեսարյան հատման կարիք է եղել։ Մայիսի 13-ի երեկոյան այնտեղ լույս աշխարհ է եկել Կարինեի 3-րդ երեխան, ով, ըստ բժշկի, ճիչով է ծնվել և որևե խնդիր՝ բացի քաշից, չի ունեցել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմեց երեխայի մայրը, ով շարունակեց, ասելով․

«Ինձ հսկող բժիշկը հանրապետականում եղել է Կորյուն Հայկովիչը։ Ինձ ասեցին, որ երեխան ունի թոքաբորբ ու անհաս է, պետք է սպասենք և ամեն բան լավ կլինի։ Ցավոք մենք տեսնում էին, որ օր օրի մեր երեխայի վիճակը վատանում է։ Իմ կարծիքով երեխայի վիճակը վատանում էր, քանի որ շատ ուժեղ հակաբիոտիկներ էին ներարկում, որոնք ցուցված չէին։ Մեզ բժիշկները միայն ասում էին, սա էլ անենք, սա էլ ներարկենք, կարող ա օգնի։ Այդպես 18 օր անց, հունիսի 1-ին, ցավոք մեր տղան մահացավ»։

Կարինեն ցանկացավ իր այս քայլով դիմել ապագա մայրիկներին, որ իր սխալները չկրկնեն, քանի որ իր կարծիքով երեխայի մահվան միակ մեղավորը բժիշկներն է եղել։ Նա ասաց, որ եթե մեկ երեխայի կյանք անգամ իր շնորհիվ փրկվի, ապա ինքը կմտածի, որ դա հենց իր երեխան է։

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել