Մայրը հանել է դստեր շորերը, ձեռքերով, ոտքերով հարվածել է նրան և փակել խորդանոցում

Մայրը հանել է դստեր շորերը, ձեռքերով, ոտքերով հարվածել է նրան և փակել խորդանոցում

Իրադարձային Ipress 2025-01-05 16:56:00 1359
img7772_tByQD.jpeg

Մայրը հանել է դստեր շորերը, ձեռքերով, ոտքերով հարվածել է նրան և փակել խորդանոցում.

Կինը իր անչափահաս, անօգնական վիճակում գտնվող աղջկան առանձին դաժանությամբ պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ երեխան ունի «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն /չափավոր արտահայտված դեբիլություն» հոգեկան հիվանդություն։

Կինը 2023 թվականի նոյեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում՝ չպարզված օրը, դստեր կողմից դպրոցական տետրը պատռելու առիթով, նրան պատժելու համար, վերջինիս մազերից քաշելով, ձեռքերով, ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով՝ դպրոցից հասարակության անդամների ներկայությամբ, տեղափոխել է իրենց բնակության վայր։

Այնուհետև հանել է դստեր արտաքին հագուստները, թողնելով նրա հագին միայն կիսավարտիքը և շապիկը ու նրա կամքին հակառակ՝ բռնության կիրառմամբ տեղափոխել է շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց, կողպել է դուռը և վերջինիս առողջության համար վնասակար և մթության պայմաններում պահել է այնտեղ:

Կնոջ բռնի գործողություններընկատել են հարևանությամբ գտնցող երկու բնակիչ։ Նրանք մոտ 10 րոպե անց, երեխային պատուհանից դուրս են բերել և տուն տարել՝ միաժամանակ նախատելով երեխայի մորը: Սակայն կարճ ժամանակ անց կինը երեխային կրկին տեղափոխել է նույն խորդանոց և մթության ու նրա առողջության համար վնասակար պայմաններում, ընդհանուր շուրջ 2 ժամ 30 րոպե պահել է այնտեղ:

Կնոջ կողմից վերը նկարագրված բռնության դիտավորյալ դրևորումները, որպես հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն, անդառնալի բացասակական ազդեցություն են գործել երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման վրա, այդ կերպ նրան պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք:

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի դեկտեմբերի 12-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին։

Կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3, 4, 6, 8 կետերի հատկանիշներով։ Այն է՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը,  որը կատարվել է անչափահասի նկատմամբ, առանձին դաժանությամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը