Մահվան ելքով վրաերթ. հետիոտնը մահացել է. վարորդը լքել է դեպքի վայրը

Մահվան ելքով վրաերթ. հետիոտնը մահացել է. վարորդը լքել է դեպքի վայրը

Իրավունք Ipress 2020-09-09 18:06:00 408
gll_GM1oS.jpg

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի  քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով  պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը գտնվելով ոչ սթափ վիճակում 2020թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնանասում, իր «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների  67-րդ կետի պահանջին հակասող գործողություններ՝ երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու և վրաերթը կանխելու նպատակով,  ժամանակին չի դիմել արգելակման, որի պատճառով վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին՝ անզգուշությամբ պատճառել մահ: «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը,  թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով և 244-րդ հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը