Ողբերգական ավտովթար Երևանում. մահացածը փոխգնդապետ էր

Ողբերգական ավտովթար Երևանում. մահացածը փոխգնդապետ էր

Իրադարձային Ipress 2020-03-07 20:39:00 6651
ii_vfUnL.jpg

Երեկ՝ մարտի 6-ին, Երևանի Իսակովի պողոտայում ըտեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացած Երևանի բնակիչ, 44-ամյա Նարեկ Հովակիմյանը աշխատում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունում:

 Ն. Հովակիմյանը կոչումով փոխգնդապետ էր,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով, վթարի մասնակից Mercedes-ի վարորդը՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Չիլինգարյանը, Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է:

Աղբյուրի տեղեկություններով, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը հնարավոր է, փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն:

Երեկ՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել էին Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes S 600 մակնիշի 99 TT 969 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր Աղբյուրը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը