«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի. առևտրականները զայրացած են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի. առևտրականները զայրացած են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2023-01-25 17:39:00 717
malatia_661wK.jpg

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի: Այս մասին որոշում է կայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին գրել էր, որ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Մալաթիայի տոնավաճառում: Արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ տնտեսվարողին ժամանակ է տրվել դրանք վերացնել:

Ավելին, տնետսվարողը գրություն է ուղարկել տեսչական մարմին եւ հայտնել, որ աշխատանքը կատարվել է: Սակայն տեսչական մարմինը կատարած աշխատանքները համարել է անբավարար եւ որոշել է կասեցնել տոնավաճառի գործունեությունը: Մենք տեղեկացանք՝ նրանց մինչեւ այս ամսվա վերջ ժամանակ է տրվել՝ տաղավարներն ազատելու համար:

Նշենք, որ տեսչական մարմնի այս որոշումը մեծ դժգոհության ալիք է բարձրացրել տոնավաճառի առեւտրականների մոտ: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո տեսչական մարմինը ստուգումների շարք էր սկսել երեւանյան տոնավաճառներում:

Ասել է թե՝ Հայաստանի առեւտրի խոշոր կենտրոնները խոշորացույցի տակ են եւ բոլոր այն օբյեկտները, որոնք 2021 թվականին ստուգվել են, կարգադրագրի ժամկետները լրացել են, տեսչական մարմինը նորից ստուգում է իրականացրել:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ սստուգվել են նաեւ մյուս առեւտրի կետերը, այդ թվում՝ «Գնունի» շուկան: Թե ինչ որոշում կկայացվի առեւտրի մյուս կետերի մասով, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը