Հրապարակվել է տեսանյութ` 4 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարից

Հրապարակվել է տեսանյութ` 4 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարից

Իրադարձային Ipress 2024-06-22 21:56:00 945
avtovtar-e-texi-unecel_BkkDD.jpg

Հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի  վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով հայտնվել ձորում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Մահացածներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործում են հատուկ տեխնիկա: 

Ոոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Գուգարքի բաժնի, ՊԾ Լոռու մարզի գումարտակի և Լոռու մարզային քննչական վարչության կողմից պարզվել են վարորդի և մահացածների ինքնությունները։

Ավտոմեքենան վարել է Ֆիոլետովո գյուղի բնակիչ 71-ամյա Վալերի Միրզաբեկյանը, ով տեղում մահացել է, իսկ մահացած ուղևորներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ 69-ամյա Ջուլիետտա Միրզաբեկյանը, 86-ամյա Իսկրա Պետրոսյանը և 58-ամյա Նաիրա Պետրոսյանը, ում ծննդյան օրն էր այսօր։ Վերջիններս նույնպես տեղում մահացել են։

Ըստ տեղեկությունների ողբերգական ավտովթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստի։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը