Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել

Հրազդանում տեղի ունեցած սպանությանը պատճառը եղել է տարիների թշնամանքը․ Ինչ է կատարվել․ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Իրադարձային Ipress 2024-05-19 23:03:00 4086
krakocner-4_Y0_9z.jpg

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հրազդանում հոգեհանգստի սրահի բակում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը խորը արմատներ ունի։ Բանն այն է, որ հեղինակություն համարվող «Դերոյի Արսեն» անունով առավել հայտնի Արսեն Հունանյանը ներքին կռիվների մեջ է եղել Կոտայքի մարզի բնակիչ Արծրուն Ավետյանի հետ։

Անգամ խոսակցություն է գնացել, թե ով ում է սպանելու եւ ում ձեռքով։ Եվ ահա տարիներ շարունակ ներքին թշնամանքը իր ճակատագրական ավարտին է հասել մայիսի 18-ին։ Արծրուն Ավետյանը զենքով մտել է Հրազդանի եկեղեցու բակ, որտեղ հեղինակություն համարվող «Դերոյի Արսենը» մասնակցելիս է եղել հոգեհանգստի ու կրակոցներ է արձակել նրա վրա։ Հոգեհանգստի վայրում սկսվել է իրարանցում ու հեղինակություն «Դերոյի Արսենին» տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։

Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվել։ Սպանված «Դերոյի Արսենի» մտերիմ ընկերը նկատել է, որ կրակոցներ արձակող անձը դեպքից հետո նստել է Оpel մակնիշի մեքենան ու հեռացել։ Վերջինս հետապնդել է նրան ու Չարենցավանի ճանապարհին մոտ 6 կրակոց է արձակել, ինչի հետեւանքով սպանվել է Արծրուն Ավետյանը։

Ի դեպ այս դեպքից առաջ իրավապահները սպանության գործով անցնող անձանց զենքի կասկածանքով բաժին է տարել ու ստուգումներ են իրականացրել ու ահա ստուգումներից հետո հնչում են կրակոցներ։

Հիշեցնենք,որ Shamshyan.com-ը գրել էր Երեկ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, ով տեղում է մահացել, իսկ հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, ով հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն է, ով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել