ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Բանակ Ipress 2024-02-18 13:00:00 648
pn-haytararutyun-e-tarsacel_fbnVl.jpg

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ, ուստի հրապարակման մեջ նշված «Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։ Խնդիրը բացահայտվել է երդման արարողությունից հետո զինծառայողներին տրված երկօրյա արձակուրդի արդյունքում։

Հրահանգված է՝ մինչև ջերմությունը չբարձրանա 40 աստիճանի, ձայն չհանեն։ Մինչև իսկ սպառնացել են՝ բժշկի դիմելու դեպքում քրեական գործ կհարցուցեն» հատվածը բացարձակ կեղծիք է և ապատեղեկատվություն:

Իրականությանը չի համապատասխանում նաև կայքի՝ իր աղբյուրներին հղմամբ «հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել» հայտարարությունը:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է լրատվամիջոցին սահմանված կարգով, անհապաղ հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկությունները:

Նաեւ տարակուսելի է այն հանգամանքը, որ հիշյալ լրատվամիջոցը ՊՆ գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրվել է, սակայն իր ստացած տեղեկությունների վերաբերյալ պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան ճշտումներ չի կատարել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը