Հերթական սարսափելի դեպքը մանկապարտեզում․ Դաստիարակը երեխային կանգնեցրել է անկյուն, որից հետո «սկոչել» է բերանը, որի արդյունքում նա ուշագ

Հերթական սարսափելի դեպքը մանկապարտեզում․ Դաստիարակը երեխային կանգնեցրել է անկյուն, որից հետո «սկոչել» է բերանը, որի արդյունքում նա ուշագնաց է եղել

Իրադարձային Ipress 2024-08-08 22:53:00 3888
artakarg-depq-mankapartezum_KhbQI.jpg

2023 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 18:55-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի նախակրթարանի դաստիարակը երեխային կանգնեցրել է անկյուն, որից հետո «սկոչել» է երեխայի բերանը, որի արդյունքում երեխան ուշագնաց է եղել և հայտնվել հիվանդանոցում:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ստուգողական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 03.05.2023թ. ժամը՝ 11:00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի գործող նախակրթարանում նույն նախակրթարանի դաստիարակ Նոնա Ի․-ին դասի ժամանակ անկարգություն կատարելու համար անկյուն է կանգնեցրել նախակրթարանի սաներից մեկին, այնուհետև կպչուն ժապավենով փակել է որպեսզի չխոսի:

Գործը դատարան է ստացվել ապրիլի 1-ին և մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին։

Նոնա Ի․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է  անչափահասի նկատմամբ) հատկանիշներով։

Խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը