Ողբերգական դեպք՝ «Մուրացան» մանկական հիվանդանոցում. հայրը հայտնել է, որ թղթյա տուփով նորածնի դին տեղափոխել են դիահերձարան

Ողբերգական դեպք՝ «Մուրացան» մանկական հիվանդանոցում. հայրը հայտնել է, որ թղթյա տուփով նորածնի դին տեղափոխել են դիահերձարան

Իրադարձային Ipress 2022-09-23 17:56:00 70062
noracin7s_UzgrC.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։  Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 44-ամյա Ռոմիկ Դ-ից, ով հայտնել է, որ իր նորածին երեխան Մուրացանի մանկական հիվանդանոցում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանչով մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին Ռոմիկ Դ-ն հայտնել է, որ իր նորածին երեխան սեպտեմբերի 8-ին ժամանակից շուտ ծնվելու պատճառով «Վեդի» ԲԿ-ից տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, քանի որ Վեդիի ԲԿ-ում հայտնել են, որ երեխային անհրաժեշտ է «ակվարիումի» մեջ պահել, և դրա համար պետք է տեղափոխվի Մուրացանի հիվանդանոց, որից հետո սեպտեմբերի 21-ին երեխան մահացել է հիվանդանոցում, և թղթյա տուփով երեխային տեղափոխել են դիահերձարան։ 

շՌոմիկ Դ-ն հայտնել է նաև, որ իր նորածինը մահացել է բժիշկ Մերի Խաչատրյանի և բժշկական անձնակազմի՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ 

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը