Հայտնի է ողբերգական վթարից մահացածների ինքնությունը

Հայտնի է ողբերգական վթարից մահացածների ինքնությունը. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2022-05-13 11:27:00 88086
vardan-urumyan-2_eNBSF.jpg

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: 

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից  ահազանգ է ստացվում, որ վիրավորներից  2-ը, գիտակցության չգալով, մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Mitsubishi Pajero-ն վարել է սիրված ու ճանաչված երգիչ Վարդան Ուրումյանը, ով նույնպես բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

**** 23:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը  հայտնեց,  որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Mitsubishi Pajero-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ, 58-ամյա Վարդան Ուրումյանը, BMW-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Վաղարշակ Ադիլխանյանը:

Վթարի հետևանքով վարորդներից Վ. Ադիլխանյանը, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 54-ամյա Սամվել Ադիլխանյանն ու 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը մահացել են, իսկ մյուս ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 31-ամյա Արտակ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Մամիկոն Պետրոսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը