Հայտնի է հոսանքահարվելու հետևանքով բարձրությունից ցած ընկնած և մահացած քաղաքացու ինքնությունը

Հայտնի է հոսանքահարվելու հետևանքով բարձրությունից ցած ընկնած և մահացած քաղաքացու ինքնությունը

Իրադարձային Ipress 2024-06-18 10:33:00 12471
voghbergakan-depq-5_difM7.jpg

Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի քաղաքի «Հագուստի աշխարհ»-ի մոտ քաղաքացի է հոսանքահարվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Մինչ դեպքի վայր կժամանեն ոստիկաններն ու պարեկները, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «Հագուստի աշխարհ»-ի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հոսանքահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Վաչագան Խալաթյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 1 հասցեում գտնվող «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակի արտաքին լուսավորությունը վերականգնելու ժամանակ պատահաբար հոսանքահարվել է, բարձրությունից վայր է ընկել ու տեղում մահացել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին , որ մահացած Վ. Խալաթյանը «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության Արմավիրի մարզի գրասենյակի պատասխանատուն է, սակայն Գ․ Շամշյանի տեղեկություններով նա նշված տարածքի սեփականատերն է, իսկ տարածքը վարձակալված է եղել «Ռեգո ինշուրանս» ապահովագրական ընկերության կողմից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը